Կրասնոդար քաղաքում կազմակերպուել էն հայկական պարային կոլեկտիւների պարուսոյցների վարպետութեան դասընթացնէր
02-12-2011 19:28:04 | Ռուսաստան | Մշակոյթ
Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության աջակցությամբ նոյեմբերի 25-27-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում կազմակերպվել են Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ:
Ըստ Սփյուռքի նախարարության հաղորդագրության, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանի վարպետության դասընթացներին մասնակցել է Կրասնոդարի երկրամասի եւ Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջանների հայկական պարախմբերի շուրջ 20 պարուսույց եւ փորձավար:
Դասընթացները ներառում էին գործնական եւ տեսական պարապմունքներ: Եռօրյա դասընթացներին հայկական պարախմբերի պարուսույցներն ու խմբավարները սովորել են հայկական «Քոչարի»-ի 10 տարբերակ, Վասպուրականի տասներկու ոտ, Վասպուրականի «Ծաղկաձորի» եւ Վասպուրականի «Լուլկի» եւ այլ պարեր:
Կ.Գեւորգյանը դասընթացների մասնակիցներին տրամադրել է տեսական նյութեր` մեթոդական ձեռնարկներ, հայկական ժողովրդական պարեղանակներ, ցուցադրել հայկական տարազների էսքիզներ:
Կ.Գեւորգյանը Կրասնոդարի «Արին Բերդ» պարային համույթի ուժերով պարուսույցների ներկայությամբ բեմադրել է Խաչատուր Ավետիսյանի «Պարմանիներ» պարային ստեղծագործությունը` կոնկրետ օրինակով ներկայացնելով բեմադրության որոշ հմտություններ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ այցի ժամանակ Հայաստանից նոր պարեղանակներ եւ տարազների էսքիզներ տանելու վերաբերյալ:
Պարուսույցները մեծ ոգեւորությամբ մասնակցել են դասընթացներին` երախտագիտությամբ նշելով հայկական ազգային պարի անգնահատելի նշանակությունը Սփյուռքում հայապահպանության, հայկական ազգային մշակույթի եւ ավանդույթների պահպանման գործում: