ԱՄՆ դեսպանը բացել է աշխատանքային տօնավաճառը


ԱՄՆ դեսպանը բացել է աշխատանքային տօնավաճառը

  • 02-12-2011 19:58:46   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 2-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոհն Հեֆերնը հանդես է եկել բացման խոսքով Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացած աշխատանքային տոնավաճառում: Ըստ դեսպանության հաղորդագրության, տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ օգնելու ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին ընտրել պոտենցիալ գործատուների: Դեսպան Հեֆերնը ողջունել է աշխատանք փնտրողներին, ինչպես նաեւ 30 ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք փնտրում են որակավորված դիմորդներ աշխատանքի եւ պրակտիկայի համար: Մասնակից ընկերությունների թվում էին Ամերիա բանկը, Օրանժ Արմենիա, Աշտարակ կաթ, ԱրմՆյուզ ընկերությունները, Կենտրոնական բանկը, Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, Կոնգրես հյուրանոցը, Նաիրի ապահովագրական ընկերությունը: Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարին եւ գործում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ասոցիացիան ԱՄՆ կրթական եւ մասնագիտական փոխանակման ծրագրերի հայ շրաջանավարտների ցանց է:
  -   Հասարակութիւն