Ընթացիկ տարում 7 շինարարական կազմակերպութիւններ յայտնուել էն Ֆինանսների նախարարութեան «սեւ» ցուցակում


Ընթացիկ տարում 7 շինարարական կազմակերպութիւններ յայտնուել էն Ֆինանսների նախարարութեան «սեւ» ցուցակում

  • 02-12-2011 20:22:48   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարութեան համար պետական բիւջէից 2009-2010թ.թ.-ին ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեանը յատկացուած միջոցների օգտագործման նկատմամբ Վերահսկիչ պալատի կողմից իրականացուած վերահսկողութեան արդիւնքում յայտնաբերուել էն 52 մլն 434 հազար դրամի տարբեր բնոյթի խախտումներ: «Նախարարը յայտարարեց, որ ՎՊ-ի կողմից արուած բոլոր դիտողութիւնները եւ ստուգմամբ արձանագրուած փաստերը քննարկուել էն, կան մարդիկ, որոնք ստացել էն համապատասխան պատիժներ, եւ գրեթէ 90-95 տոկոսով մեր կողմից արձանագրուած խախտումները վերականգնուել են», - դեկտեմբերի 2-ի ասուլիսում յայտնեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարեանը: Ըստ նրա, ստուգուած ընդհանուր ծաւալն եղել է 1 մլրդ 390 մլն դրամ, որից հսկիչ չափագրման էն ենթարկուել 707 մլն 850 հազար դրամի աշխատանքներ: Ընդ որում` 52 մլն 434 հազար դրամի խախտումների ընդհանուր ծաւալից, մասնաւորապէս, 6.9 մլն դրամը ծաւալային հաւելագրումներ էն, շուրջ 30 մլն դրամը` անորակ աշխատանքներ: Ինչպէս յայտնեց Ի.Զաքարեանը, ասուլիսին նախորդած ՎՊ խորհրդի նիստում քննարկուել է նաեւ շինարարական մի կազմակերպութեան` «Օրբիս» ՍՊԸ-ի, հարցը: Նա չբացառեց, որ լրացուցիչ ուսումնասիրութեան արդիւնքում, առաջիկայ օրերին, հաւանաբար, այդ կազմակերպութեան գործը` կապուած «չափից դուրս անորակ կատարած աշխատանքներիէ, նաեւ հասցուած վնասը վերականգնելու ցանկութեան բացակայութեան հետ, ուղարկուի Գլխաւոր դատախազութիւն: ՎՊ նախագահի պարզաբանմամբ, խօսքը 6 մլն դրամն անյապաղ բիւջէ վերադարձնելու մասին է: Ասուլիսին ներկայ ՀՀ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանն էլ յայտնեց, որ յիշեալ կազմակերպութիւնը պէտք է իրականացնէր Արարատի մարզի Դալար գիւղի դպրոցի մասնաշէնքի տանիքի հիմնանորոգումը: Նա նշեց նաեւ, որ միայն այս տարի 8 նմանատիպ շինարարական կազմակերպութիւններ զրկուել էն լիցենզիայից եւ 7 կազմակերպութիւններ արդէն իսկ յայտնուել էն Ֆինանսների նախարարութեան «սեւ» ցուցակում, այսինքն` այդ կազմակերպութիւններն իրաւունք չունէն մասնակցել պետական բիւջէից ֆինանսաւորուող ծրագրերի մրցոյթներին:
  -   Տնտեսութիւն