Գիւղատնտեսական դաշինքը համախմբում է իր ջանքերը հայաստանում գիւղատնտեսութեան զարգացումը խթանելու համար


Գիւղատնտեսական դաշինքը համախմբում է իր ջանքերը հայաստանում գիւղատնտեսութեան զարգացումը խթանելու համար

  • 06-12-2011 14:45:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանում գյուղատեսության զարգացման հատվածում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից ստեղծվել է գյուղատնտեսական դաշինք: Վերջինիս նպատակն է համատեղ ջանքերով նպաստել գյուղացու առջեւ ծառացած խնդիրների լուծմանը` քարոզարշավների, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության եւ փորձի փոխանակման միջոցով: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ համապատասխան փոխըմբռնման հուշագրի ստորագրում, որին միացան «Օքսֆամ ՄԲ Հայաստան, ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակները, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, ԱՄՔՈՐ-ի «Բի-Էս-Սի» բիզնես աջակցման կենտրոնը, ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի, ՀՀ ԳՆԲանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը (ԲԲՏՄ ԳԿ), «Հորիզոն» հիմնադրամի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, ՎԻՍՏԱԱ Պլյուսի, Սի.Օ.Էյ.Էֆ մանուկների բարեգործական հիմնադրամը, «Սպառողների իրավունքների պածտպանություն» հասարակական կազմակերպությունը (ՍԻՊ) «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը: Հուշագիրը կարեւորվում է տեղական գյուղամթերքների արտադրությունը խթանելու համար ոլորտում ավելի շատ ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսական կորպորատիվների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առաջնահերթությամբ: Ինչպես նշվեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս դաշինքի մտահաղացումը պատկանում է Օքսֆամ միջազգային Բրիտանական կազմակերպությանը: Օքսֆամ միջազգային Բրիտանկան կազմակերպության հայաստանյան գիասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքերով, գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ կազմակերպությունը մշակեց եւ կյանքի կոչեց իր հնգամյան ռազմավարությունը: «Գաղափարը էլ ավելի հասունացավ, երբ կազմակերպությունը շփվեց եւ ամրապնդեց իր հարաբերությունները փորձ, հեղինակություն եւ գիտելիք ունեցող կազմակերպությունների հետ”,-ասաց Մարգարիտա Հակոբյանը: «Հորիզոն» հիմնադրամի ներկացուցիչ Գոռ Մալսյանը «Նոյյան Տապանի»-ն տեղեկացրեց, որ այս ծրագրի շահառուները, որոնք դառնում են կոոպերատիվի անդամ, դիտվում են որպես պոտենցիալ շահառու` փոխառությունների տրամադրման տեսակետից: Կոպերատիվի անդամներին տրամադրվում է ինդիվիդուալ փոխառություններ, 5-7 ամիս ժամկետով, մինչեւ 60.000 դրամի չափով: Ըստ նրա, այս ծրագրի նպատակն է գյուղացուն սովորեցնել աշխատել փոխառու միջոցների հետ: Մինչ փոխառության տրամադրում իրականացվում են նաեւ դասընթացներ, որպեսզի գյուղացին կարողանա նաեւ կառավարել դրամական հոսքերը: Ինչպես նշված էր միջոցառման ընթացքում տարածած մամլո հաղորդագրության մեջ, «վերջին տարիներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերի նվազումը նոր մարտահրավերներ է նետել գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին: Այս մարտահրավերներին դիմակայելուն ուղղված միջոցառումները ներառված են Հայաստանի կառավարության եւ զարգացման միջազգաին գործընկերների կողմից մշակված քաղաքականության տարբեր փաստաթղթերում: Հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման եւ տնտեավորողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ագրարային ոլորտում մասնագիտական գիտելիքների պակասը, խորհրդատվական համակարգի բարելավման եւ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տարածման եւ փոխանակման անհրաժեշտությունը, նորաստեղծ գյուղատնտեսական դաշինքը շեշտում է նաեւ նոր տեխնոլոգիաների հասանելիությունը բարձրացնելու, ազատ տնտեսական գոտիներին սահմանամերձ համայնքներին ինտեգրելու եւ գյուղատնտեսության համար բնական աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ապահովագրության համակարգ ներդնելու անհրաժեշտությունը` որպես երկրի համաչափ զարգացման նախապայման: Նշված է նաեւ, որ նորաստեղծ գյուղատնտեսական դաշինքը բաց է համագործակցության համար, եւ դրան կարող են անդամակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերը:
  -   Տնտեսութիւն