Արմէն Սարգսեանը` Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանի նոր ղեկավար


Արմէն Սարգսեանը` Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանի նոր ղեկավար

  • 06-12-2011 14:45:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին եւ իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին: Ընդգծելով վարչական շրջանի ղեկավարի բազմակողմ աշխատանքի եւ պատասխանատվության բեռը՝ Տարոն Մարգարյանը կարեւորել է ամենօրյա հետեւողական ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը, որը ունի միայն մեկ բանաձեւ՝ ի նպաստ Երեւանի եւ երեւանցու: «Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլեւ զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», -նշել է քաղաքապետը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ Հասարակայնության հետ կապերի վարչության, անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հետեւողական լինել ոչ միայն վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունների կազմակերպմանը, այլեւ բակային հանդիպումների միջոցով եւս ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին.« Բնակիչների կողմից բարձրացված արդարացի, օբյեկտիվ հարցերը անարձագանք չպետք է մնան», -շեշտել է քաղաքապետը:
  -   Մամլո հաղորդագրություն