ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանի կենսագրութիւնը


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանի կենսագրութիւնը

  • 06-12-2011 14:50:23   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Սամվել Պարգեւի Նիկոյանը, որի կենսագրությունը ներկայացվում է ստորեւ. Սամվել Պարգեւի Նիկոյանը ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզում): 1982թ. ավարտել է ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` Ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ: 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: 1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ: 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ: 1998-2001թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: 2001-2003թթ.` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ: 2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2008 թվականից Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության նախագահն է: 2009թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ: 2005թ.-ին Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով: 2011թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Ամուսնացած է, ունի երեք զավակ: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
  -   Քաղաքական