Յարութ Սասունեան. Ամն-ի դատարանը պէտք է որոշում կայացնի թուրքական բանկերի` հայկական դատական գործերը կասեցնելու պահանջի հարցում


Յարութ Սասունեան. Ամն-ի դատարանը պէտք է որոշում կայացնի թուրքական բանկերի` հայկական դատական գործերը կասեցնելու պահանջի հարցում

  • 07-12-2011 10:23:55   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Անցեալ տարի Լոս Անջելեսի Դաշնային դատարան երկու առանձին հայց է ներկայացուել ընդդէմ Թուրքիայի Հանրապետութեան եւ իր երկու խոշոր բանկերի` 1915 թուականի ցեղասպանութիւնից յետոյ հայերից առգրաւուած կալուածքի դիմաց փոխհատուցման պահանջով: Առաջինը խմբային հայց էր, որով պահանջում էին միլիարդաւոր ԱՄՆ դոլարի հասնող գումարներ Թուրքիայի Հանրապետութիւնից, Ziraat բանկից եւ Թուրքիայի կենտրոնական բանկից, որոնք անհիմն հարստացել էին ցեղասպանութեան ժամանակ տեղահանուած եւ կոտորուած հայերին պատկանող գոյքի իրացման հաշուին: Երկրորդ դատական գործով, որը յարուցուել էր երեք ամերիկահայերի կողմից, պահանջւում էր 64 միլիոն ԱՄՆ դոլար` Ադանայում, Թուրքիայում առգրաւուած կալուածքի համար եւ եւս մի քանի միլիոն` անցած 60 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարութեան կողմից հայ հայցուորների ընտանիքներին պատկանող հողի վրայ կառուցուած ռազմավարական «Ինչիրլիք» օդային բազան օգտագործելու համար կուտակուած վարձավճարի եւ տոկոսագումարների համար: Երբ այս երկու դատական գործերը յարուցուեցին, Թուրքիայի կառավարութիւնը եւ իր երկու բանկերը ծաղրեցին այդ մեղադրանքները` պնդելով, որ ԱՄՆ դատարաններն իրաւունք չունէն դատելու ուրիշ կառավարութիւնների գործողութիւնները: Դատավարութիւնները արգելափակելու համար թուրքական կողմը հրաժարուեց ընդունել իրաւական փաստաթղթերը, որը դատական գործին ընթացք տալու առաջին քայլն է համարւում: Երկար մուկն ու կատու խաղալուց յետոյ, թուրք պաշտօնատարները վերջապէս ստացան դատարանի փաստաթղթերը, որոնք նրանց փոխանցուեցին Անկարայում ԱՄՆ դեսպանատան միջոցով Պետական դէպարտամենտի պահանջով: Դժկամութեամբ ընդունելով դատարանի թղթերը` Թուրքիայի Հանրապետութիւնը հրաժարուեց ներկայանալ ԱՄՆ Դաշնային դատարան` չնայած Պետական Դէպարտամենտի զգուշացումներին, որ դատարան չներկայանալու դէպքում դատարանը կարող է վճիռ արձակել իրենց բացակայութեամբ: Այնուամենայնիւ, Թուրքիայի բանկերը, վախենալով նման ճակատագրի արժանանալուց, շտապեցին ներկայանալ դատարան եւ ներկայացրեցին միջնորդութիւն դատական գործերը կասեցնելու պահանջով: Իրենց կողմից ներկայացրած դիմումներում, բանկերը հանդէս եկան զանազան առարկութիւններով` պնդելով, որ ԱՄՆ դատարանները չունէն նման իրաւասութիւն, քանի որ թուրքական կողմն ունի ինքնիշխանութեան անձեռնմխելիութիւն: Նրանք պնդեցին, որ դատական գործերը չպէտք է շարունակուէն, քանի որ գոյութիւն ունի 1934 թուականի Անկարայի համաձայնագիրը, «Քաղաքական հարցի դոկտրինը», սպառնում էն Ամն-թուրքիայ յարաբերութիւններին, գոյութիւն չունէն բաւարար ապացոյցներ, որ հայցուորները առգրաւուած գոյքի սեփականատէրերի ժառանգներն էն եւ անցել է վաղեմութեան ժամկէտը: Զարմանալիօրէն թուրքական բանկերը ընդունեցին, որ նոյնիսկ, եթէ Թուրքիայի Հանրապետութիւնն առգրաւել է հայկական կալուածքները, ապա միջազգային իրաւունքը բացառում է նմանատիպ հայցերի ներկայացումը, քանի որ Թուրքիան խլել է «Կալուածքներն իր իսկ քաղաքացիներից»: Բանկերի փաստաբանները խայտառակ մի առաջարկ արեցին` պահանջելով, որ Հայոց ցեղասպանութեան զոհերի կտակները ստուգուէն որոշելու համար առգրաւուած կալուածքների օրինական ժառանգներին: Զոհերի կտակի բացակայութեան դէպքում, փաստաբաններն առաջարկեցին ուսումնասիրել համապատասխան օրէնքներ տեսնելու համար, թէ ովքեր իրականում իրաւունք ունէն ստանալու իրենց կալուածքները: Որպէս հայցուոր հանդէս եկող հայկական կողմի փաստաբանները հակառակուեցին թուրքական առարկութիւններին եւ դատարանին խնդրեցին մերժել միջնորդութիւնը: Հայցուորները պնդեցին, որ Ամերիկայի Միացեալ Նահագներում Ziraat բանկի մասնաճիւղը մասնաւոր առեւտրային բանկ է եւ ոչ մի իրաւունք չունի ինքնիշխանութեան անձեռնմխելիութեան իրաւունքի: Աւելին, «Ցեղասպանութիւնը կամ գոյքի թալանը երբեք չի համարւում պետութեան կողմից օրինական գործողութիւն: Դա քաղաքականութեան հետ ոչ մի կապ չունի, քանի որ այս գործի նպատակն է վերադարձնել հաւատարմագրային կառավարմամբ տնօրինուող գոյքի վաճառքից եւ(կամ) վարձակալութիւնից ստացուած անհիմն օգուտները: Ի վերջոյ, տուեալ դէպքում չի կիրառւում վաղեմութեան ժամկէտը, քանի որ գոյքը տնօրինւում է հաւատարմագրային կառավարմամբ եւ դրանք չվերադարձնելը կը շարունակի վնաս պատճառելէ: Փաստաբանները նաեւ պնդեցին, որ վաղեմութեան ժամկէտը չի կիրառւում պատերազմական յանցագործութիւնների կամ մարդկութեան դէմ իրականացուած յանցագործութիւնների դէպքում: Հակադրուելով բանկերի պնդումներին` խմբային հայցի գործով փաստաբանները պնդեցին, որ արտաքին ինքնիշխան անձեռնմխելիութեան ակտը չի բացառում Միացեալ Նահանգներում տնտեսական գործունէութիւն իրականացնող օտարերկրեայ անձանց քրէական հետապնդումը, որն իրականացրել է եւ՛ Թուրքիայի Հանրապետութիւնը եւ՛ այդ երկու բանկերը տարիներ շարունակ: Հայկական կողմի փաստաբանները նաեւ պնդեցին, որ թուրք դատապաշտպանները ստայօդ յայտարարութիւններ էն արել` ասելով, որ միջազգային օրէնքն ի զօրու չէ օտարերկրեայ պետութիւնների «Իրենց քաղաքացիների նկատմամբ իրականացուած յանցանքների համար»: Ընդհակառակը, «Միջազգային իրաւունքն արգելում է պետութիւններին իւրացնել քաղաքացիների գոյքը ցեղասպանութեան եւ մարդու իրաւունքների խախտումների ժամանակ»: Լսումը նախատեսուած է դեկտեմբերի 19-ին` որոշելու համար թուրքական բանկերի` երկու դատական գործերը կասեցնելու միջնորդութիւնն ընդունելու հարցը: Եթէ դատարանը մերժի թուրքական միջնորդութիւնը եւ հայկական կողմը յաղթի հերթական դատավարութեան ժամանակ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել, որ երկու բանկերի ԱՄՆ ակտիւները բռնագրաւուէն հայցի արժէքի չափով եւ յանձնուէն Հայոց ցեղասպանութեան իրաւազուրկ զոհերի ժառանգներին, որպէս արդարացի փոխհատուցում: Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ Կուրիեր» թերթի խմբագիր Թարգմանիչ` Կարինէ Գեւորգեան
  -   Յօդուածներ