Արթուր Բաղդասարեանը հանդիպել է Ֆրանսիս Դելոնի հետ


Արթուր Բաղդասարեանը հանդիպել է Ֆրանսիս Դելոնի հետ

  • 07-12-2011 10:42:44   |   |  Քաղաքական

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Կողմերը երկուստեք շեշտել են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմքն է տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առավել մեծ թափ հաղորդելու համար եւ այս համատեքստում ընդգծել են երկկողմ հանդիպումների կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով խորացնել համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Տրանսպորտի եւ բնապահպանության նախարար Տիերի Մարիանիի եւ Օդեսենի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի հետ: Երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի թվում քննարկվել է նաեւ Հայաստանում ֆրանսական լիցեյի հիմնադրմանը վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ Հայաստանում եվրոպական կրթական հաստատությունների հիմնումը կարեւոր նշանակություն ունի մրցունակ եւ միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի հետագա զարգացման համար:
  -   Քաղաքական