Հայաստանը համաշխարհային կրթական զարգացումների մասնակից


Հայաստանը համաշխարհային կրթական զարգացումների մասնակից

  • 07-12-2011 15:42:19   |   |  Մամլո հաղորդագրություն
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների միջազգային կրթական համաժողով` նվիրված բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գործընթացին, որը անցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ: Համաժողովին մասնակցել են տարածաշրջանի 26 երկրի, ինչպես նաեւ Վատիկանի ներկայացուցիչները: Եվս 9 երկիր տարբեր տարածաշրջաններից մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Համաժողով բացել է Ճապոնիայի Կրթության, կուլտուրայի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարը, ով իր խոսքում կարեւորել է կոնվենցիայի նշանակությունը բարձրագույն կրթության հետագա զարգացման համար: Համաժողովի ընթացքում ներկայացվել է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի խմբագրված տարբերակը, որի հիմնական նպատակն է որակավորումների ճանաչման թափանցիկ ընթացակարգերի միջոցով անդամ երկրների միջեւ ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումը: Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլ 11 երկրների ( Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Թուրքիա, Վատիկան եւ այլն) ստորագրել է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ա վազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող աշխարհագրական, մշակույթային, կրթական, գիտական եւ տնտեսական կապերը, միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները, կխթանի մեր երկրների միջեւ ուսանողների եւ բուհերի դասախոսական կազմի ներգնա եւ արտագնա շարժունությունը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը գիտելիքների առաջընթացի համար եւ բարձրագույն կրթության որակի ապահովումը: ԱՍ սօր մեծ արագությամբ աճող հանրային, մասնավոր, տրանսազգային բուհերի թիվը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կրթության ոլորտում, առաջ են քաշել նոր տիպի որակավորումների ճանաչման եւ որակի ապահովման հիմնախնդիրներ: Կարիք է առաջացել ազգային մակարդակներում ներդնել ուսման արդյունքների վրա հիմնված ճանաչման թափանցիկ գործիքներ: Կոնվենցիան սահմանում է որակավորումների ճանաչման ընդհանուր սկզբունքներ եւ չափանիշներ, որոնք կարեւոր նախապայման են եւ հնարավորություն են տալիս ստեղծելու արդյո? նավետ ու թափանցիկ գործիքներ Հայաստանի կրթական ծառայությունները օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ եւ մրցունակ դարձնելու առումով: Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը: Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1993 թվականին, որին դեռ այն ժամանակ ի թիվս 21 այլ երկրների միացել է նաեւ Հայաստանը: Կոնվենցիայի նոր տարբերակում սահմանվել են համագործակցության ավելի արդյունավետ ու գործուն մեխանիզմներ բարձրագույն կրթության համակարգի ակադեմիական որակավորումների փոխճանաչման ասպարեզում:
  -   Մամլո հաղորդագրություն