Յարուցուել է քրէական գործ դիտաւորութեամբ առողջութեանը միջին ծանրութեան վնաս պատճառելու փաստով` զէնքի գործադրմամբ


Յարուցուել է քրէական գործ դիտաւորութեամբ առողջութեանը միջին ծանրութեան վնաս պատճառելու փաստով` զէնքի գործադրմամբ

  • 07-12-2011 21:52:37   |   |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության Սեւանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սեւան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ 37-ամյա Արա Ս.-ի եւ 43-ամյա Ռազմիկ Մ.-ի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, պարզվել է, որ միջադեպին ներկա են գտնվել նաեւ Արա Ս.-ի եւ Ռազմիկ Մ.-ի ընկերները: Վիճաբանության ընթացքում Արա Ս.-ն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակել է 31-ամյա Հրաչյա Ա.-ի ուղղությամբ` ոտքի մասում պատճառելով վնասվածք: Հրաչյա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով: Արա Ս.-ն ձերբակալված է: Միջոցառումներ են ձեռնարկվում Ռազմիկ Մ.-ին, միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես եւ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն