Հրատարկուել է Գագիկ Յարութիւնեանի «Համակարգի» փլուզում եւ ապագայի ձեւաւորում գիրքը
08-12-2011 15:30:18 | Հայաստան | Նոր գրքեր
Հրատարկվել է Գագիկ Հարությունյանի «Համակարգի» փլուզում եւ ապագայի ձեւավորում գիրքը:
Գրքում վերլուծված են ԽՍՀՄ փլուզման պատճառները եւ հետեւանքները, ինչպես նաեւ այն նախադրյալները, որոնք թույլ տվեցին Հայաստանին համարժեք արձագանքել արդի աշխարհի մարտահրավերներին՝ բազմավեկտոր գլոբալացման եւ բազմագաղափարախոսական հանրությունների ձեւավորման պայմաններում։ Ազգային անվտանգության համատեքստում քննարկվում են մտավոր ռեսուրսների դերը եւ համահայկական հանրության զարգացման ռազմավարությունը։ Վերլուծվում են Հայաստանի տեղեկատվական անվտանգության որոշ ասպեկտներ՝ «տեղեկատվական հանրության» եւ Ինտերնետում սոցիալական ցանցերի զարգացման ֆոնին։ Ներկայացված են գիտական կանխատեսման եւ հնարավոր սցենարների մեթոդները Հայաստանի եւ հայ հանրության համար՝ ելնելով աշխարհի եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումներից։
«Նորավանք» հիմնադրամ