Հայերէն է թարգմանուել «Զինուած ուժերի անձնակազմի մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների մասին»- ձեռնարկը
09-12-2011 12:30:59 | Հայաստան | Նոր գրքեր
2011թ. սկզբին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնեւյան կենտրոնի կողմից պատրաստված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը: Այդ ձեռնարկի հիման վրա ՀՀ զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում եւ ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության եւ իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: