Նշւում է Մարդու իրաւունքների օրը


Նշւում է Մարդու իրաւունքների օրը

  • 09-12-2011 14:20:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գրեթե հազար հայ երիտասարդներ հնարավորություն կունենան մարդու իրավունքների, պաշտպանության եւ խթանման մասին իրենց գիտելիքները զարգացնել` մասնակցելով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակների կազմակերպած ու հայաստանյան գործընկերների աջակցած միջոցառումներին: Երիտասարդ հայ ակտիվիստներ Անի Պողոսյանի ու Արեն Մալաքյանի ֆիլմերը, որոնք ներկայացվել էին ավելի վաղ հայտարարված ֆիլմերի փառատոնին, ճանաչվեցին լավագույնը եւ ստացան մրցանակներ այսօր Երեւանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Մոտ 20 ֆիլմ էր ընտրվել փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպվում էր առաջին անգամ Հայաստանում, Ավստրիայում, Վրաստանում եւ Ուկրաինայում միաժամանակ: Փառատոնի նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվությունը, մարդու իրավունքների ընկալումը եւ իրենց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը: Փառատոնը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակները չորս երկրներում տեղական եւ միջազգային գործընկերների հետ: Հայաստանում փառատոնը համատեղ կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակների կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ: Ֆիլմերի փառատոնի ընտրված բոլոր մասնակիցները մրցանակների հանձնման արարողության ժամանակ ստացան գնահատանքի վկայականներ, իսկ լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին եւ նրանց մասին քննարկւոմ կազմակերպվեց: Բոլոր ֆիլմերը կարելի է դիտել հետեւյալ հասցեում` http://www.youtube.com/playlist?list=PLB8B6BF00E8875C50&feature=view_all Մրցանակների հանձնման արարողությունը շարունակվեց մարդու իրավունքների թեմայով բանավեճով, որը վարում էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ավելի քան 60 երիտասարդներ քննարկեցին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները եւ իրենց հավանական մասնակցությունն ու դերը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաեւ իրենց հասակակիցներին կրթելու գործընթացում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ եւ վերցնել մարդու իրավունքների թեմայով կազմակերպիչների կողմից տրամադրած գրականությունը: Մարդու իրավունքների օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն արդեն ավանդական դարձած ռոք համերգով, որը նպատակ ունի երաժշտության միջոցով հայ երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը: Համերգին ելույթ կունենան երեք հայկական խմբեր` «VOX», «Exodus» ու «Մհեր Մանուկյան եւ ընկերներ»: Ռոք համերգի մոտքն ազատ է հանրության համար, եւ տեղի կունենա Երեւանի պետական տիկնիկային թատրոնում, ժամը` 19:00-ին (Սայաթ-Նովա 4):
  -   Մամլո հաղորդագրություն