Ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանն ստացել է մարմնական վնասուածքներ


Ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանն ստացել է մարմնական վնասուածքներ

  • 09-12-2011 20:25:43   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի եւ Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի: Նրանք, ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել եւ հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Իսկ նշված միջադեպին նախորդել էր ճանապարհատրանսպորտային հետեւյալ պատահարը. ժամը 21.10-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մխիթար Հերացու փողոցում բախվել էր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ՎԱԶ-21134» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների: Պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
  -   Հասարակութիւն