Ազդակի գլխաւոր խմբագիր


Ազդակի գլխաւոր խմբագիր

  • 09-12-2011 22:52:47   |   |  Յօդուածներ
Լիբանանի նախագահին այցելությունը Երեւան, Հայաստանի նախագահին կողմե ընդունելությունը, համատեղ մամլո ասուլիսը, երկկողմ 7 նոր համաձայնագրերու ստորագրությունը, տակավին` Ծիծեռնակաբերդ այցն ու այնտեղ թողած արձանագրությունը կու գան շեշտակիորեն տեղադրվելու Հայաստան-լիբանան միջպետական հարաբերություններու սերտացման ընդհանուր քայլերու շարքին մեջ: Շարք, որ վերջերս թափ առած էր Լիբանանի խորհրդարանի նախագահին Երեւան ժամանումով եւ անոր հետեւած` Հայաստանի կրթության նախարարին Պեյրութ այցելությամբ ու կրթական մարզին մեջ Հայաստանի կառավարության բերած օժանդակությամբ: Այս բոլորը, բնականորեն կարելի է դիտարկել մեր հակառակորդներու ցույց տված աշխուժության դիմաց առնված քաղաքական գործողություններու ընդհանուր շրջածիրին մեջ: Այս առումով ալ պետք չէ անտեսել երկու նախագահներուն տված միացյալ մամլո ասուլիսի ընթացքին հնչած կարեւոր հայտարարությունները: Նախագահ Սարգսյանի սուր նկատառումը` իսլամական վեհաժողովները օգտագործելով Ազրպեյճանի կատարած հակահայ քարոզչության անհեթեթությունը մատնացույց ընող առիթ հանդիսացավ, որ Լիբանանի նախագահը իբրեւ արձագանգ արծարծված նկատառումին, կատարե կարեւոր հստակացում: Այսպես. Նախագահ Սըլեյման հաստատեց, որ Լիբանանի պաշտոնական կեցուածքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ որեւէ ձեւով չի կապվիր հարցին կրոնական երանգներ հաղորդելու մոտեցումներունավելին. Լիբանանի թիվ 1 ղեկավարը իր համաձայնությունը հայտնեց հարցի կարգավորման համար Մինսքի խումբը իբրեւ գործող ձեւաչափ ընդունելու եւ հավելեց, որ հարցի կարգավորումը կպահանջե միջազգային օրենսդրության հիման վրա հարգել ազգերու ինքնորոշման իրավունքը: Նախագահ Սըլեյմանի այս հստակացումը նախ ուղղված է Պաքվին.այսպիսով Լիբանան պաշտոնապես կհակադրվի Ազրպեյճանական նկրտումներուն դեմ իր անհամաձայնությունը հայտնելով թե՛ բանակցային ձեւաչափի փոփոխության, թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքի գերադասման եւ թե՛ հակամարտության կրոնական բնույթ տալուն: Լիբանանյան բարձրագույն ղեկավարության կողմե այս հայտարարությունը կարելի է որակել աննախադեպ, պաշտոնական կեցուածքի հստակացման կարգով: Այս մոտեցումեն այլեւս որեւէ շեղում պետք չէ կատարե պաշտոնական Պեյրութը ներկայացնող որեւէ պատվիրակություն, ոեւե բարձրաստիճան պաշտոնատար: Այս մեկը ցուցմունք է նաեւ իսլամական վեհաժողովներուն մասնակցող Լիբանանի արտաքին գործոց նախարարին կամ արտաքին գործոց նախարարությունը ներկայացնող պատվիրակություններուն: Հայկական կողմը նախագահ Սըլեյմանի հայտարարություններուն մնայուն հղում կատարելու առիթներ պիտի ունենա անպայման: Տեղին է հիշելը, որ Լիբանան միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանչցած է Հայոց ցեղասպանությունը: Այժմ Ղարաբաղի հարցով նախագահի հայտարարությամբ կհստականա նաեւ Արցախի հակամարտության նկատմամբ Պեյրութի կեցուածքը: Անգարան եւ Պաքուն քաղաքական շահարկումներ կատարելու շատ տեղ չունին այս երկու հարցերուն մեջ: Շահան Գանտահարյան «Ազդակ»ի գլխավոր խմբագիր
  -   Յօդուածներ