"Ժողովուրդը պետք է ոտքի ելնի". Նիկոլ Փաշինյան


"Ժողովուրդը պետք է ոտքի ելնի". Նիկոլ Փաշինյան

  • 10-12-2011 16:49:10   | Հայաստան  |  Քաղաքական
Երեւանի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսը անցկացրեց միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Ազատության հրապարակում էր գտնվում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արձագանքելով Հայաստանում մարդու իրավունքների եւ սահմանադրական կարգի վերականգնման՝ ՀԱԿ պահանջին, "Հայկական Ժամանակ" թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը պետք է ոտքի ելնի։"Եթե իշխանությունները չեն կարողանում ապահովել օրենքներով եւ Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրով ամրագրված՝ իր քաղաքացիների իրավունքը, ապա քաղաքացիները պետք է պահանջեն, որ այդպիսի իշխանությունները հեռանան",- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, Կոնգրեսը հետեւողական է լինելու մարդու իրավունքների իր պահանջը իշխանություններին պարտադրելու գործում եւ արմատախիլ է անելու "սերժանտական իշխանությունը"։ ՀԱԿ անդամ՝ ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արամ Մանուկյանի բնորոշմամբ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի "իր երկրից քշելու քյալագյոզներին"։ Ազատության հրապարակում անցկացված միջոցառման մասնակիցները միացան Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված Հայ ազգային կոնգրեսի երթին։
  -   Քաղաքական