Կայացաւ «Ֆուտբոլը` յանուն հաւասար հնարաւորութիւնների» լրատուամիջոցների ֆուտզալի 5-րդ մրցաշարի գաւաթների յանձնման արարողութիւնը


Կայացաւ «Ֆուտբոլը` յանուն հաւասար հնարաւորութիւնների» լրատուամիջոցների ֆուտզալի 5-րդ մրցաշարի գաւաթների յանձնման արարողութիւնը

  • 11-12-2011 00:51:20   | Հայաստան  |  Սպորտ
Դեկտեմբերի 10-ին կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի գավաթների հանձնման արարողություը: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Epress.am թիմը: 2-րդ տեղը գրավեց «Չորրորդ իշխանությունը», 3-րդը`«Երկիր մեդիա» լրատվական թիմերը: Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը եւ Orange Fitness ակումբը: Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Հենց այս է պատճառը, որ արդեն ավանդույթ դարձած մրցաշարին մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված թիմերը: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը իրենց ուժերը չափեցին 12 թիմ` «Արմենպրես», «Հայկական ժամանակ», «Երկիր մեդիա», «Գիտունիկ», «Mamul.am», «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն», «Starsbyart.com», «Epress.am, «Օրդֆիլմ», «Արեւածաղիկ» լրատվական թիմերը, որոնց միացել էր նաեւ մեր ուժեղագույն շախմատիստներից կազմված թիմը:
  -   Սպորտ