Դեկտեմբերի 12 - ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26116127 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները


Դեկտեմբերի 12 - ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26116127 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները

  • 12-12-2011 11:35:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ըստ դեկտեմբերի 12 - ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26116127 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության, աճուրդին մասնակցել է 3 դիլեր, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 633 մլն դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 580 մլն դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 53 մլն դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալն եղել է 0 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 533 մլն դրամ, տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը` 10.0901 %, տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը` 9.7076 %:
  -   Տնտեսութիւն