Աւտոպտահար մահուան ելքով


Աւտոպտահար մահուան ելքով

  • 12-12-2011 13:05:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 12-ին`ժամը 06.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում`Արաքս-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 29 TS 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել,ինչի հետեւանքով ուղեւոր,1970 թվականին ծնված Յուղաբեր Գեւորգյանը տեղում զոհվել է (հայտնվել է շրջված ավտոմեքենայի տակ): Վարորդ,1966 թվականին ծնված Նվեր Գեւորգյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի հիվանդանոց. առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները զոհվածի դին դուրս են բերել եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
  -   Մամլո հաղորդագրություն