Հրդեհ. Յայտնաբերուել է դիակ


Հրդեհ. Յայտնաբերուել է դիակ

  • 12-12-2011 13:10:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 11-ին`ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի 119-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել` 22.46-ին: Հրշեջ-փրկարարները` կոտրելով դուռը, մուտք են գործել բնակարան: Հյուրասենյակում մասնակիորեն այրվել են մահճակալ եւ անկողին, մահճակալի վրա հայտնաբերվել է 1946 թվականին ծնված Վարազդատ Ավագյանի դին:
  -   Մամլո հաղորդագրություն