Աւովթար Մարալիկ-պեմզաշեն աւտոճանապարհին


Աւովթար Մարալիկ-պեմզաշեն աւտոճանապարհին

  • 12-12-2011 13:18:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 10-ին`ժամը 16.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 0,5 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 84-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 22 ՕՍ 830 պետհամարանիշի (վարորդ`1987 թվականին ծնված Ավետիս Հարությունյան) եւ «ԶԻԼ-130» մակնիշի 965 ՏԼ 45 (վարորդ`1975 թվականին ծնված Արա Հունանյան) ավտոմեքենաները: Ավտոմեքենայից դուրս է բերվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր`1976 թվականին ծնված Մանվել Միրզախանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
  -   Մամլո հաղորդագրություն