Աւտոմեքենան բախուել է պարսպին. Վարորդը տեղում մահացել է


Աւտոմեքենան բախուել է պարսպին. Վարորդը տեղում մահացել է

  • 12-12-2011 13:25:26   |   |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 11-ին` ժամը 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԳԱԶ-31» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել շինության պարսպին, ինչի հետեւանքով վարորդ,1986 թվականին ծնված Արթուր Ավագյանը տեղում մահացել է: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:
  -   Մամլո հաղորդագրություն