Գեղարքունիքի մարզի Արեգունի-գեղամասար գիւղերի աւտոճանապարհին խոշոր աւտովթարի հետեւանքով կան զոհեր


Գեղարքունիքի մարզի Արեգունի-գեղամասար գիւղերի աւտոճանապարհին խոշոր աւտովթարի հետեւանքով կան զոհեր

  • 13-12-2011 13:15:20   |   |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի-Գեղամասար գյուղերի ավտոճանապարհին (Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան զոհեր եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ՀՀ արտաարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ 2101» մակնիշի 35 ԼԼ 307 պետհամարանիշի եւ «ԳԱԶ 31» մակնիշի 31 ԼՏ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի բնակիչներ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ եւ ուղեւորներ` 1968 թվականին ծնված Ա. Վանոյանը, 1974 թվականին ծնված Ա.Դաշյանը եւ 1988 թվականին ծնված Մ.Դաշյանը տեղում մահացել են, իսկ 1974 թվականին ծնված Ս.Ղուկասյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելիս: «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Ք.Խաչատրյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է: Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Մայակ թաղամասի թիվ 44/1 հասցեում` «Հայ-կոլա» ՍՊԸ-ին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը ,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթեւեկելի մասից դուրս եկել եւ ծառին է բախվել «Մերսեդես» մակնիշի 19 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրշեջ-փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 120 տան բնակիչ, 1977 թվականին ծնված Վ.Թովմասյանին, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
  -   Հասարակութիւն