Այրուել է գործարանի տանիքը


Այրուել է գործարանի տանիքը

  • 13-12-2011 13:34:15   | Հայաստան  |  Հասարակութիւն

Դեկտեմբերի 13-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Րաֆֆի փողոցի թիվ 19 հասցեում («Արարատ» ՍՊԸ գինու գործարան): Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` եւս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել` 08.15-ին: Այրվել է գործարանի վարչական շենքի տանիքը` մոտ 700 քմ մակերեսով: Իսկ դեկտեմբերի 12-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիր գյուղի հանդամասում (Տավուշ եւ Այգեպար գյուղերի սահմանագծի մոտ) այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.42-ին, մարվել` 22.05-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:
  -   Հասարակութիւն