Հերքում «Երեւանի ժամացոյցի գործարան» ԲԲ ընկերութեան 34 տոկոս բաժնետոմսերի սեփականատէրը հանդիսանում է Սարօ Հարթունեանը եւ ոչ թէ`Նարեկ Հարթունեանը


Հերքում «Երեւանի ժամացոյցի գործարան» ԲԲ ընկերութեան 34 տոկոս բաժնետոմսերի սեփականատէրը հանդիսանում է Սարօ Հարթունեանը եւ ոչ թէ`Նարեկ Հարթունեանը

  • 13-12-2011 14:43:48   | Հայաստան  |  Հայտարարություններ
Վերջերս ԶԼՄ-ներում, որոշ ապատեղեկատվություն է տարածվել, որով նշվում է, որ Նարեկ Հարթունյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, Franck Muller-ն առաջարկ է ներկայացրել, այս քրեական գործը կապված է «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ի գործունեության եւ Լեւոն Մարկոսի հետ եւ այլն: Որպես Նարեկ Հարթունյանի ներկայացուցիչ բազմիցս նշել եմ եւ կրկին անգամ տեղեկացնում եմ, որ Նարեկ Հարթունյանը որեւէ առնչություն չունի նրա հորը պատկանած «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի բաժնեմասերի հետ: Ավելին, հավակնություններ էլ չի կարող ունենալ, քանի որ Նարեկ Հարթունյանի հայրը, կտակով իր ողջ ունեցվածքը կտակել է Սարո Հարթունյանին (Նարեկի եղբորը): Ինչ վերաբերում է «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ին, ապա այդ ընկերության 34 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը, հանդիսանում է Սարո Հարթունյանը եւ ոչ թե` Նարեկ Հարթունյանը: Նարեկ Հարթունյանի հետ կապված քրեական գործը որեւէ կապ չունի ինչպես «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ գործունեության հետ, այնպես էլ Լեւոն Մարկոսի հետ: Հանդիսանալով նաեւ Սարո Հարթունյանի ներկայացուցիչ, հարկ եմ համարում նշել, որ Franck Muller ընկերության անունից որեւէ առաջարկ չի եղել, ինչպես նաեւ «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ն Franck Muller-ի հետ որեւէ կապ չունի: Փաստաբան` Լեռնիկ Հովհաննիսյան
  -   Հայտարարություններ