ՀՀ ԿԳ նախարարը կը մեկնի Գիւմրի


ՀՀ ԿԳ նախարարը կը մեկնի Գիւմրի

  • 13-12-2011 16:20:47   |   |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 14-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում հանդիպում կունենա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային հանդիպումներ կունենա Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) եւ պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի գիտական խորհուրդների հետ: Նույն օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաեւ Շիրակի մարզում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակ այությամբ գործող հաստատությունների ղեկավարների հետ: 1030 - հանդիպում մարզպետի հետ 1100- հանդիպում Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի հետ 1215- հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղի գիտխորհրդի հետ 1300-հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի գիտխորհրդի հետ 1345 - հանդիպում ՀՀ ԿԳՆ ենթակայության հաստատությունների տնօրենների հետ:
  -   Մամլո հաղորդագրություն