Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը հետեւողական է լինելու
13-12-2011 20:33:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 1.30 –ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ եւ ուշագնաց է եղել։ Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, գրասենյակի աշխատակիցները անմիջապես հրավիրել են շտապ օգնություն, կնոջը ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետեւ նա տեղափոխվել է հիվանդանոց։
Դիմում-բողոքի մեջ դիմումատուն նշել է մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական տարածքային ծառայության կողմից նպաստի վճարման դադարեցմանը, իրենց տանը կատարված գողությանը եւ դրա առնչությամբ իրականացված քննությանը։
Այժմ կինը գտնվում է Հանրապետական հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունքում։ Գրասենյակի աշխատակիցները այցելել եւ պարզել են, որ նրա վիճակը կայուն է։ Պաշտպանի գրասենյակը կշարունակի ներկայացված բողոքի քննությունը եւ հետեւողական կլինի դրա ընթացքին։