Որակեալ կրթութիւնը` լաւ կեանքի երաշխիք


Որակեալ կրթութիւնը` լաւ կեանքի երաշխիք

  • 13-12-2011 21:28:27   |   |  Մամլո հաղորդագրություն
ՀԲ-ի աջակցությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17-ն Աղվերանում կազմակերպում է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում.մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով Ֆորումը:Ֆորումին հրավիրված են հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը,ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը,ՀԲ-ի ներկայացուցիչներ,միջազգային եւ տեղացի փորձագետներ: Ֆորումն ուղղված է որակի ապահովման պատասխանատուներին:Նպատակն է ներկայացնել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրներն ու լուծման ուղիները, ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին, իրականացնել փորձի փոխանակում:Ֆորումի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ներկայացնելու զեկույցներ իրենց փորձի,կատարած հետազոտությունների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ,ինչպես նաեւ ներկաները կմասնակցեն քննարկումներին ու կծանոթանան ոլորտի փորձագետների կարծիքներին: Հիմնադրամը կտրամադրի նաեւ վերապատրասատումներ «Որակի ապահովման արտաքին մեխանիզմները՝ հիմնադրամի մոտեցումներ», «Որակի ապահովման ներքին համակարգ՝ ձեւավորում եւ գործարկում», «Ինքնագնահատում՝ իրականացման մեխանիզմներ եւ զեկույցի պատրաստում» թեմաներով: Թեմաների շուրջ կներկայացվի հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձն ու ուսումնասիրությունը: Հիմնադրամը կտրամադրի փոխադրամիջոց,որը կապահովի ԶԼՄ-ների տեղափոխումն Աղվերան, ապա՝ Երեւան: Միկրոավտոբուսը կշարժվի մայրաքաղաքի Օրբելի 22 հասցեից,ժամը 12.00-ին: Մանրամասների համար ' Հեռ.` (+374 10) 22 91 45, 22 91 46, 22 91 47 Էլ. Փոստ` info@anqa.am
  -   Մամլո հաղորդագրություն