ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Ջանֆրանկոյ Ֆինիի հետ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Ջանֆրանկոյ Ֆինիի հետ

  • 14-12-2011 14:03:40   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմերի 13-ի երեկոյեան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Ջանֆրանկոյ Ֆինիի հետ: Երկուստէք կարեւորուել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որին, կողմերի համոզմամբ, զգալիօրէն կը նպաստեն ակտիւ շփումներն ու փոխայցելութիւնները: Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Ջանֆրանկոյ Ֆինին միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում քաղաքականից բացի կարեւորել էն նաեւ համագործակցութեան տնտեսական եւ մշակութային բաղադրիչները: Զրուցակիցների կարծիքով, պատմամշակութային ամուր հիմքի վրայ խարխսուած երկու բարեկամ ժողովուրդների եւ պետութիւնների միջեւ յարաբերութիւնների առաւել խորացման ու զարգացման լաւ հիմքեր կարող էն դառնալ: Հանդիպմանը պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել այդ ուղղութեամբ փոխգործակցութեան կոնկրէտ քայլեր իրականացնելու համար: Սերժ Սարգսեանը եւ Ջանֆրանկոյ Ֆինին նշել էն նաեւ, որ միմեանց նկատմամբ փոխադարձ ջերմ վերաբերմունք տածող հայ եւ իտալացի ժողովուրդների բազմաթիւ ընդհանրութիւնների շարքում առանձնանում է նաեւ սփիւռքի առկայութիւնը: Հռոմում Հանրապետութեան ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ Խվ-ում իտալական պատուիրակութեան ղեկավար Ռիկարդոյ Միլիորիի հետ: Զրուցակիցներն ընդգծել էն նման պարբերական շփումների ու քննարկումների կարեւորութիւնը, որոնք նպաստում էն Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի ազգային ժողովի միջեւ համագործակցութեան խորացմանը: Երկուստէք կարեւորուել է նաեւ Հայաստանում իրականացուող բարեփոխումներին Եահկ-ի աջակցութիւնը: այսօր Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատուիրակութիւնը կը մեկնի Վենետիկ:Այս մասին «ՆՏ» -ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական