Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցաւ Արցախի հիմնախնդրին նուիրուած քաղաքագիտական գրքի շնորհանդէս


Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցաւ Արցախի հիմնախնդրին նուիրուած քաղաքագիտական գրքի շնորհանդէս

  • 14-12-2011 18:56:58   |   |  Քաղաքական
Դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի է ունեցել լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ Ֆրանսիայում լոյս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան» ֆրանսալեզու գրքի շնորհանդէսը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի հաղորդագրութեան, գրքի հեղինակներն էն` Վլադիմիր Կազիմիրովը (Ռուսաստան), Սերգեյ Մինասեանը (Հայաստան), Ժերար Գերգերեանը (Ֆրանսիայ), նախաբանը գրել է Նիկոս Լիգերոսը (Յունաստան): Միջոցառման կազմակերպիչներն էն եղել Ֆրանսիայում գործող «Չօբանեան ինստիտուտը», «Հայկական դիտարան» կազմակերպութիւնը եւ «SIGEST»հրատարակչութիւնը: Միջոցառման հովանաւորն է եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-հայաստան բարեկամական խմբի նախագահ, Եխխվ-ում ֆրանսիական պատուիրակութեան փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամաւոր Ֆրանսուայ Ռոշբլուանը: Գրքում ներկայացուած էն Արցախի հիմնահարցի քաղաքական կարգաւորմանն ու բանակցային գործընթացին առնչուող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային իրաւունքի եւ, մասնաւորապէս, Կոսովոյի նախադէպի շրջանակներում: Գիրքը նախատեսուած է ԼՂ հիմնահարցով զբաղուող մասնագէտների, քաղաքագէտների եւ ընթերցող լայն շրջանակների համար: Միջոցառմանը ներկայ էն եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւորներ, դիւանագէտներ, քաղաքագէտներ, ուսանողներ, լրագրողներ, մտաւորականներ, հայկական համայնքային կառոյցների եւ լրատուամիջոցների մեծ թուով ներկայացուցիչներ: Ժողովածուում տեղ գտած հրապարակումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն առնչուող արդիական խնդիրների շուրջ ծաւալուած աշխոյժ բանավէճ-քննարկումներին մասնակցել են եւ սեփական տեսակէտների ներկայացմամբ ու մեկնաբանութիւններով հանդէս եկել ֆրանսիայի ԱԺ պատգամաւորներ Ֆրանսուայ Ռոշբլուանը, Ժաք Ռեմիլիէն, Հայկական դիտարանի ղեկավար Ռոբեր Հայդաբիրեանը, իրաւագէտ Ժերար Գերգերեանը, Չօբանեան ինստիտուտի ղեկավար Ժան-վարուժան Սիրապեանը: ս
  -   Քաղաքական