Տաքսու վարորդը տուժողից վերածուեց կ'ասկածեալի


Տաքսու վարորդը տուժողից վերածուեց կ'ասկածեալի

  • 14-12-2011 20:05:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 1-ի կէսօրին ոստիկանութեան Աշտարակի բաժին էր դիմել տաքսի ծառայութիւններից մէկի վարորդ, 27-ամեայ Սերգեյ Բերակչեանն ու յայտնել, որ գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանօթ երիտասարդ նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի աւտոմեքենան` պատուիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, սակայն հասնելով նշուած վայրը` դուրս է եկել մեքենայից եւ գազային ատրճանակից կրակելով իր ուղղութեամբ` սրահից վերցրել է 14.000 դրամ ու դիմել փախուստի: Ըստ ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, փաստի առթիւ ՀՀ քրէական օրէնսգրքի 175 յօդուածի 2-րդ մասի 4-րդ կէտի յատկանիշներով (աւազակութիւնը, որը կատարուել զէնքի կամ որպէս զէնք օգտագործուող այլ առարկաների գործադրմամբ) յարուցուած քրէական գործի նախաքննութեան ընթացքում ոստիկանութեան ծառայողներն ուսումնասիրել էն Կ'ոտայքի մարզում գտնուող խաղատներից մէկի` դեկտեմբերի 1-ի գիշերը նկարահանուած տեսաերիզը, որտեղ յստակ երեւում է, որ Ս. Բերակչեանը նշուած յանցագործութեան ժամանակահատուածում գտնուել է այդ խաղատանն ու զբաղուել մոլեխաղերով: Դեկտեմբերի 12-ին Բերակչեանը հրաւիրուել է բաժին եւ ընթերակաների ներկայութեամբ տեսաերիզը դիտելուց յետոյ խոստովանել, որ իր նկատմամբ աւազակային յարձակում չի կատարուել, իսկ նախկինում տուած իր հաղորդումը չի համապատասխանում իրականութեանը: Ս. Բերակչեանի կողմից սուտ մատնութիւն կատարելու փաստով Հհ քրէական օրէնսգրքի 333 յօդուածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կէտերի յատկանիշներով յարուցուել է քրէական գործ: Կատարւում է նախաքննութիւն:
  -   Հասարակութիւն