Ժամկէտի նշում չունեցող վարորդական վկայականների գործողութեան ժամկէտը երկարացուել է 6 ամսով


Ժամկէտի նշում չունեցող վարորդական վկայականների գործողութեան ժամկէտը երկարացուել է 6 ամսով

  • 14-12-2011 20:17:26   | Հայաստան  |  Հասարակութիւն
2011 թուականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունուել է «Ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան ապահովման մասին Հայաստանի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» ՀՀ օրէնքը, համաձայն որի` գործողութեան ժամկէտի նշում չունեցող վարորդական վկայականների գործողութեան ժամկէտը երկարացուել է 6 ամսով` մինչեւ 2012 թուականի յունիսի 30-ը: Աւելորդ հերթերից խուսափելու եւ պատշաճ որակի ծառայութիւն մատուցելու նկատառումներից ելնելով` Հայաստանի ճանապարհային ոստիկանութիւնը խնդրում է քաղաքացիներին վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկէտը լրանալու վերջին օրերին:
  -   Հասարակութիւն