Թուրքիայում Քրիստոնէական Ժառանգութիւնը Պաշտպանող Օրինագիծը Միաձայնօրէն Ընդունուեց Ներկայացուցիչների Պալատի Կողմից


Թուրքիայում Քրիստոնէական Ժառանգութիւնը Պաշտպանող Օրինագիծը Միաձայնօրէն Ընդունուեց Ներկայացուցիչների Պալատի Կողմից

  • 15-12-2011 13:25:33   | ԱՄՆ  |  Քաղաքական
Վաշինգտօն- Երէկ Ներկայացուցիչների Պալատը միաձայնօրէն ընդունեց 306-րդ բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիայում պաշտպանել քրիստոնէական ժառանգութիւնը եւ բռնագրաւուած եկեղեցական սեփականութիւնը վերադարձնել իրենց օրինական տէրերին. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): «Երկու կուսակցութիւնների աջակցութիւնը վայելող այս օրինագիծը արտացոլում է Ամերիկայի արժեհամակարգը եւ կարեւոր քայլ է Թուրքիայում հայ համայնքի եւ այլ փոքրամասնութիւնների համայնքների ժառանգութեան պահպանման ուղութեամբ»,- վաշինգտօնում նշեց Հայկական եկեղեցու արեւելեան թեմի արքեպիսկոպոս Վիգէն Հայկազեանը: Մինչ երէկուայ քուէարկութիւնը Համագումարը նամակներ էր յղել կոնգրէսի անդամներին` կոչ անելով կողմ քուէարկել 306-րդ բանաձեւի անցկացմանը. նամակը, որն հովանաւորել էին կոնգրէսական Էդ Ռոյսը, ներկայացուցիչներ Հովարդ Բերմանը, Իլեանայ Ռոս-լետինենը, Ադամ Շիֆը, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ֆրենկ Փալոնէ Կրտսերը, Ջիմ Մկգովենը, Բարնի Ֆրենկը, Ջոու Բական, Դեյուիդ Սիսիլինը, Գրեյս Նապոլիտանոն, Ջոն Սարբանեսը, Գերի Ակերմանը, Ջոզեֆ Կրոուլին, Դեւին Նունյեսը, Ջուդի Չուն, Կարոլին Մելոնին, Էլիոտ Էնգելը, Բրէդ Շերմանըմ, Բրիւս Բրելին, Ֆրենկ Վուլֆը, Ստիւէն Ռոթմանը, Գաս Բիլիկարիսը, Ջեքի Սփիերը, Թադէուս Մկկոտլերը, Դէն Լունգրենը, Ջիմ Լանգեւինը, Էլտօն Գալեգլին, Դուգ Լամբորնը, Ջեֆ Դենհամը, Դենիս Կ'արդոզան եւ Ռոբերտ Դոլդը, արտացոլում է Ամերիկայի կողմից կրօնական ազատութիւնների եւ մարդու իրաւունքների արժեւորումը: Բանաձեւի հետ մէկտեղ հովանաւոր կոնգրէսական Ռոյսը իր գործընկերների հետ մէկտեղ յիշեցրեց Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականութեան մասին: Հետեւեալ ներկայացուցիչները խօսեցին ի պաշտպանութիւն օրինագծին` Հովարդ Բերմանը, Ադամ Շիֆը, Էլիոտ Էնգելը եւ Ֆրենկ Փալոնէ Կրտսերը: Թուրքական խմբի համանախագահ Էդուարդ Ուիթֆիլդը ժամանակ խնդրեց ընդդէմ բանաձեւի ճառ պատրաստելու համար: 306-րդ բանաձեւն իրենից ներկայացնում է երկու կուսակցութիւնների աջակցութիւնը վայելող մի օրինագիծ(Բերման - Ցիցիլին), որն այս տարի ձայների ճնշող մեծամասնութեամբ անցկացուեց Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի յանձնաժողովում (43 կողմ, մէկ դէմ): Յանձնաժողովում անցկացուող քննարկումների ժամանակ Համագումարը Արեւելեան եւ Արեւմտեան եկեղեցական թեմերի հետ միասին պատրաստեց եւ նամակներ յղեց Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովի անդամներին` կոչ անելով աջակցել նրան: Օրինագիծը կոչ է անում Թուրքիային պահպանել իր քրիստոնէական ժառանգութիւնը եւ վերադարձնել բռնագրաւուած եկեղեցական սեփականութիւնը հետեւեալ կերպ. 1) վերջ դնել կրօնական ցանկացած խտրականութիւններին 2) թուլատրել քրիստոնէական եկեղեցիների օրինական սեփականատէրերին առանց որեւէ արգելքների եւ սահմանափակումների կազմակերպել եւ իրականացնել աղօթքի ծառայութիւններ, կրօնական ուսուցում, հոգեւորականների վերապատրաստումներ, ընդունելութիւններ, օծումներ, կրօնական համայնքային հաւաքոյթներ, հասարակական ծառայութիւններ` ներառեալ աղքատների եւ հիւանդներին ապաւէն կանգնելու եւ այլ կրօնական ծառայութիւնների իրականացում 3) Իրենց օրինական սեփականատէրերին վերադարձնել բոլոր քրիստոնէական եկեղեցիները եւ բոլոր այլ աղօթավայրերը, վանատները, դպրոցները, հիւանդանոցները, յուշարձանները, սրբավայրերը եւ կրօնական այլ սեփականութիւնը` ներառեալ շարժական գոյքը, ինչպիսիք էն արուեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, անօթները եւ այլ իրեր 4) թոյլատրել քրիստոնէայ եկեղեցիների եւ եկեղեցական սեփականութեան օրինական տէրերին առանց արգելքների եւ սահմանափակումների պահպանել, վերակառուցել, վերականգնել, ինչպէս ճիշտ էն գտնում, բոլոր քրիստոնէական եկեղեցիները եւ այլ աղօթավայրերը, վանատները, դպրոցները, հիւանդանոցները, յուշարձանները, սրբավայրերը եւ այլ կրօնական սեփականութիւնը թուրքիայում: «Մենք ողջունում ենք այս երկու կուսակցութիւնների աջակցութիւնը վայելող օրինագծի անցկացումը, որը պաշտպանում է կրօնական ազատութիւնները Թուրքիայումէ,- նշեց Բրայեան Արդունին: «մենք յատկապէս ողջունում ենք բանաձեւի հովանաւորներին եւ աջակիցներին իրենց գործադրած ջանքերի համար, յատկապէս այն անդամներին, ովքեր ներկայացուցիչների պալատում հիասքանչօրէն հանդէս եկան ի պաշտպան այս բանաձին է,- յաւելեց Արդունին: 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է:
  -   Քաղաքական