Կենսաթոշակային բարեփոխումները մէկ տարեկան էն


Կենսաթոշակային բարեփոխումները մէկ տարեկան էն

  • 15-12-2011 16:46:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 16-ին Արմէնիայ Մարիոթ հիւրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կը բացուի Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը, որին կը մասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, ոլորտին առնչուող հասարակական կազմակերպութիւնների եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ: Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը կ'ամփոփի կենսաթոշակային բարեփոխումներին առնչուող օրէնսդրական փաթեթի ընդունումից յետոյ` անցած մէկ տարուայ ընթացքում, իրականացուած աշխատանքները, ինչպէս նաեւ կը նախանշի 2012 թուականի կարեւորագոյն քայլերը: մասնաւորապէս կներկայացուէն` ( Բարեփոխումների քաղաքականութեան առաջիկայ զարգացումները, ( Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բաշխողական բաղադրիչը եւ «էլ.-կենսաթոշակ դեկտեմբերի 16-ին Արմէնիայ Մարիոթ հիւրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կը բացուի Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը, որին կը մասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, ոլորտին առնչուող հասարակական կազմակերպութիւնների եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ: Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը կ'ամփոփի կենսաթոշակային բարեփոխումներին առնչուող օրէնսդրական փաթեթի ընդունումից յետոյ` անցած մէկ տարուայ ընթացքում, իրականացուած աշխատանքները, ինչպէս նաեւ կը նախանշի 2012 թուականի կարեւորագոյն քայլերը: մասնաւորապէս կներկայացուէն` ( Բարեփոխումների քաղաքականութեան առաջիկայ զարգացումները, ( Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բաշխողական բաղադրիչը եւ «Էլ.-կենսաթոշակ» համակարգը, ( Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը, ( Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնաւորուած հաշուառումը 2013թ.-ից, ( Սոցիալական ապահովութեան պետական ծառայութեան նոր կայքէջը, որն առաջիկայ ինն ամիսներին կը փոխարինի նաեւ www.ePension.am կենսաթոշակային միասնական կայքէջին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը, ԿՀԻԿ հիմնադրամը եւ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան (NASDAQ OMX/Armenia) փոխարինուած կայքէջը հանրութեանը կներկայացնէն 2012թ. Կենսաթոշակային երկրորդ համաժողովի ընթացքում, ( 2012թ. Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման, հանրային ուսուցման եւ դրա շրջանակներում ֆինանսական կրթութեան ծրագրի հիմնական տարրերը: Այս համաժողովների շարքից յաջորդ միջոցառումը կը կազմակերպուի 2012թ. դեկտեմբերին` ամփոփելով բարեփոխումների 2-րդ տարին, իսկ 2013թ. դեկտեմբերին տեղի կ'ունենայ բարեփոխումների եռամեայ գործունէութեան վերջնական ամփոփումը, եւ նոր ձեւաւորուած` լիցենզաւորուած ակտիւների կառավարիչների շնորհանդէսը: 3-րդ միջոցառումը (2013թ. դեկտեմբերի վերջին) նաեւ կ'ազդարարի, որ 2014 թուականից սկսելու է գործել պարտադիր կուտակային համակարգը:
  -   Մամլո հաղորդագրություն