Զարուհի Փոստանջեան.«Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չէք այդ պատերազմում»


Զարուհի Փոստանջեան.«Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չէք այդ պատերազմում»

  • 15-12-2011 17:02:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Սիւնիքի մարզի Քաջարան գիւղի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանի դէմ տեղի ունեցած բռնաճնշումները երէկուանից աւելի էն սաստկացել, ինչի պատճառով նա ստիպուած է եղել հրաժարական տալ գիւղապետի պաշտօնից եւ յայտնել իր անհամաձայնութիւնը իշխող Հանրապետական կուսակցութեան նկատմամբ` ցանկանալով դադարեցնել իր անդամակցութիւնը այդ կուսակցութեանը: Օրեր առաջ Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանը գիւղի տարհանման վերաբերեալ հեռախօսազանգի միջոցով ինձ տեղեկացրել էր իր մտահոգութիւնը` նաեւ ակնկալելով խնդրի բարձրաձայնման միջոցով ՀՀ կառավարութեան որոշման դադարեցում: Յայտնի է, որ Քաջարան գիւղի բնակիչները, այդ թւում` գիւղապետը, հրապարակաւ իրենց անհամաձայնութիւնն էն յայտնել գիւղի տարածքը հանքավայր վերածելու մասին ՀՀ կառավարութեան որոշման վերաբերեալ: Նախիջեւանին սահմանամերձ Քաջարան գիւղը դատարկելու դէմ գիւղապետի եւ գիւղացիների աննահանջ բողոքը ճնշելու համար ՀՀ Սիւնիքի մարզային իշխանութիւնները երէկուանից անցել էն կտրուկ անօրինական գործողութիւնների: Հայաստանի Հանրապետութեան թշնամու հետ սահմանամերձ գիւղի բնաջնջման այս փաստը ոչ միայն վկայում է ՀՀ կառավարութեան, ըստ էութեան, պետութեան եւ ժողովրդի շահը չգիտակցելու եւ անձեռնհասութեան մասին, այլ նաեւ ՀՀ կառավարութեան որոշ ներկայացուցիչների կողմից, անգիտակցաբար թէ ոչ, բայց փաստացի` թշնամի Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին: Միջնաբերդ Սիւնիքը այսօր առանցքային նշանակութիւն ունի մեր ներկայիս ազատագրուած 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի անվտանգութեան համար, եւ Սիւնիքի սահմանամերձ գիւղերում բնակչութիւն չունենալով կամ խրախուսելով նրանց արտագաղթը` գործող իշխանութիւնը անդառնալի հարուած է հասցնում մեր երկրի ողջ անվտանգութեանը: Մի քանի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսեանին մի երիտասարդ հարց տուեց Արեւմտեան Հայաստանի ազատագրման վերաբերեալ, նա պատասխանեց, որ Արեւմտեան Հայաստանի ազատագրումը ժառանգութիւն է թողնում երիտասարդներին: Ի գիտութիւն գործող նախագահի` մեզ ժառանգութիւն է թողնուել ոչ միայն Արեւմտեան Հայաստանի, այլ նաեւ Գանձակի, Ուտիքի, Նախիջեւանի եւ մեր հայրենիքի անբաժանելի մաս կազմող այլ հողերի ազատագրումը: Բայց, բացի մեր հայրենիքի ազատագրումից, մենք հասկանում ենք, որ առաջնահերթ խնդիր ունենք` ազատագրուելու բռնակալ մարզպետներից, հակահայ կառավարութիւնից եւ ընտրութիւնների կեղծման հետեւանքով ձեւաւորուած իշխանութիւններից: ՀՀ Սիւնիքի մարզի Քաջարան գիւղի գիւղացիները առաջին անգամ չէ, որ մասնակցում էն հայրենիքի ազատագրման սրբազան պատերազմին: ՀՀ կառավարութեան կողմից Քաջարան գիւղի բնաջնջման պատերազմական գործողութիւնը նախապէս ձախողման է դատապարտուած: ՀՀ կառավարութիւնը իր յանցագործ համբաւ ունեցող մարզպետով անգամ չի կարող յաղթանակ արձանագրել այս պատերազմում: Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք յայտարարաւած պատերազմը եւ զգուշացնում յիշել Ադրբեջանի կողմից սկսուած պատերազմի հետեւանքների մասին: Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չէք այդ պատերազմում: ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեան
  -   Մամլո հաղորդագրություն