Կարեւորւում է փոքր ու միջին բիզնեսի դերը


Կարեւորւում է փոքր ու միջին բիզնեսի դերը

  • 15-12-2011 17:03:54   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկէտեմբերի 15-ի հերթական նիստում Հայաստանի կառավարութիւնը հաստատել է` - փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան պետական աջակցութեան 2012 թ. ծրագիրը, որի ռազմավարական նպատակներն էն ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիութեան ապահովումը, ՓՄՁ սուբյեկտների գործունէութեան միջազգայնացումը, աջակցութեան նոր մեխանիզմների (նոր մօտեցումների) ներդրումը եւ այլն, - ՀՀ արտահանուող եւ ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրուող երկակի նշանակութեան հսկուող ապրանքների, ինչպէս նաեւ փոխանցուող երկակի նշանակութեան տեղեկատուութեան եւ մտաւոր գործունէութեան արդիւնքների` հսկուող ոչ նիւթական արժէքների ցանկերը, որոնք համապատասխանեցուել էն Եւրամիութեան վերջին կանոնակարգին, - միջազգային պարտաւորութիւններին համապատասխան ՀՀ ազգային զեկոյցների պատրաստման պատասխանատու պետական մարմինների եւ ներկայացման ժամկէտների ցանկը, - բարձրաստիճան պաշտօնատար անձի գոյքի, եկամուտների եւ փոխկապակցուած անձանց յայտարարագրի օրինակելի ձեւերը, ինչպէս նաեւ ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս եւ չամուսնացած զաւակի գոյքի, եկամուտների մասին յայտարարագրերում ներառուած հրապարակման (տրամադրման) ենթակայ տուեալների ցանկը, բովանդակութիւնը եւ ձեւը, - հանրային ծառայութեան պաշտօնի նշանակելու դէպքում լիազօրութիւնների իրականացումը խոչընդոտող հիւանդութիւնների ցանկը, - հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականութիւնների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրաւախախտումների եւ հանրային ծառայութեանն առնչուող անօրինական, այդ թւում` կոռուպցիոն բնոյթի գործողութիւնների մասին համապատասխան պաշտօնատար անձանց, իրաւասու պետական մարմիններին տեղեկացնելու եւ հանրային ծառայողի անվտանգութեան երաշխաւորման կարգը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, փոփոխութիւններ կատարելով իր 2010 թ. ընդունած համապատասխան որոշման մէջ` ՀՀ կառավարութիւնը հաստատել է հարկային ներկայացուցիչ նշանակելու ենթակայ յարկ վճարողների 2012 թ. ցանկը, ուր ընդգրկուած է 37 յարկ վճարող: Ճանապարհային երթեւեկութեան կարգաւորման միջազգային փորձի հաշուառմամբ գործադիրն իր նախկին որոշումներից մէկում կատարել է փոփոխութիւններ եւ լրացումներ, որոնք կը նպաստեն բնագաւառում պետական քաղաքականութեան իրականացմանը, առաւել յստակ կը կանոնակարգեն այն յարաբերութիւնները, որոնք մինչեւ այժմ սահմանուած չէն եղել:
  -   Տնտեսութիւն