Գործարար Սիլուայ Համբարձումեանը չի բողոքարկի Սիւնիքի մարզպետի դէմ քրէական գործը կարճելու որոշումը


Գործարար Սիլուայ Համբարձումեանը չի բողոքարկի Սիւնիքի մարզպետի դէմ քրէական գործը կարճելու որոշումը

  • 15-12-2011 17:43:27   | Հայաստան  |  Հասարակութիւն
Գործարար Սիլուայ Համբարձումեանը դեկտեմբերի 15-ի ասուլիսում յայտարարել է, որ չի պատրաստւում բոողոքարկել Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանի դէմ քրէական գործը կարճելու որոշումը: Նա յայտարարել է նաեւ, որ ներելէ ս. խաչատրեանին, ով զղջացել է գործարարին ապտակ հասցնելու համար: «Այս պահին գոհ եմ այնքանով, որ Սիւնիքի մազպետը, ով մինչեւ վերջ հերքում էր, որ հրաւածել է ինձ, այժմ ընդունում է դա: Էս ընդունում եմ նրա հրապարակաւ ներողութիւնը եւ ներում եմ: Այն, որ նման մարդը զղջում է, արդէն լաւ է», - նշել է Սիլուայ Համբարձումեանը: Գործարար կինը միաժամանակ ընդգծել է, որ անզիջում է լինելու 102 միլիոն դրամ արժողուոթեամբ սարքաւորումը վերադարձնելու հարցում: ըստ սիլուայ Համբարձոյմեանի, 102 միլիոն դրամ արժողութեամբ սարքաւորումը Սիւնիքի մարզպետը տարել է գործարար կնոջը պատկանող «Սիփան 1» ընկերութիւնից:
  -   Հասարակութիւն