Լսումները հրաշալի առիթ էին խօսելու հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին,-ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը


Լսումները հրաշալի առիթ էին խօսելու հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին,-ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը

  • 15-12-2011 20:54:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեխաների իրաւունքների պաշտպանութեան խնդիրներին նուիրուած դեկտեմբերի 13-ի խորհրդարանական լսումների ընթացքում ոլորտում գործող հասարակական կազմակերպութիւնները հնարաւորութիւն ունեցան բարձրաձայնել իրենց գործունէութեան ընթացքում վերհանուած` երեխաներին առնչուող, խնդիրների մասին եւ ստանալ պատասխաններ: «Հասարակական կազմակերպութիւնները տարիներ շարունակ աշխատանքներ էն իրականացնում թէ համայնքներում եւ թէ քաղաքականութիւն մշակողների հետ, եւ կարող էն նպաստել պետական քաղաքականութեան արդիւնաւէտ ներդրմանը` յենուելով այդ փորձի վրայ: Այս լսումները մեզ համար հրաշալի առիթ էին խօսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնք այս պահին հրատապ լուծում էն պահանջում», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը: վերհանուած խնդիրները վերաբերում էին երեխաների իրաւունքների պաշտպանութեանը` սոցիալական, կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում: Վորլդ Վիժնը` համախմբելով Մօր եւ մանկան առողջութեան հայկական դաշինքը, Երեխայի պաշտպանութեան ցանցը եւ կրթութեան ոլորտում գործող կազմակերպութիւններին, պատրաստել էր մի փաթեթ, որտեղ արտացոլուած էին բոլոր ստորեւ նշուած հարցերն ու խնդիրների լուծման առաջարկները: խորհրդարանական լսումները կազմակերպուել էին ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ոլորտների մշտական յանձնաժողովների կողմից` Մակ-ի Մանկական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի աջակցութեամբ: Ներկայ էին նաեւ ոլորտային նախարարութիւնների եւ ոստիկանութեան ներկայացուցիչներ եւ փորձագէտներ: վերհանուած խնդիրների մասին աւելի մանրամասն տեղեկանալու եւ լրացուցիչ տեղեկութիւնների ստանալու համար կարող էք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստան` 74 91 18 հեռախօսահամարով: այս խնդիրները վեր էն հանուել Մօր եւ մանկան առողջութեան խնդիրներով զբաղուող 44 հասարակական կազմակերպութիւններից բաղկացած Դաշինքի, եւ Երեխաների պաշտպանութեան հանրային ցանցի անդամ եւ կրթական հարցերով զբաղուող ակտիւ Հկ-ների կողմից: սոցիալական ոլորտ 1. Անչափահասների գործերով արդարադատութեան բնագաւառում (այդ թւում` կանխարգելման ոլորտում) քաղաքականութեան եւ ռազմավարութեան բացակայութիւն 2. Խնամակալութեան եւ հոգաբարձութեան յանձնաժողովի կամաւորական սկզբունքով աշխատանքը եւ սոցիալական աշխատողի հայեցողական կարգավիճակը 3. Պետական եւ ոչ պետական ծրագրերով իրականացուող հաստատութիւնների Բեռնաթափման գործընթացի անարդիւնաւէտութիւն 4. Այլընտրանքային խնամքի ձեւերի անհամաչափ զարգացում եւ կիրառում 5. Գոյութիւն ունի որոշակի օրէնսդրական անհամապատասխանութիւն սոցիալական պաշտպանութեան կազմակերպութիւններում խնամք ստացող երեխաների խնամակալութեան վերաբերեալ 6. Ոչ պետական խնամակալական կազմակերպութիւնում գտնուող կենսաթոշակառու երեխաները զրկւում էն իրենց հասանելիք կենսաթոշակից 7. Երեխաների դէմ կատարուող բռնութիւնների բացայայտումը եւ յայտնումը երեխաների հետ աշխատողների շրջանում կատարւում է ըստ հայեցողութեան 8. Լսողութեան խանգարում ունեցող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնների բացակայութիւն 9. Լսողական սարքերի յատկացման գործող տենդերային համակարգը ունի բարեփոխման կարիք կրթութեան ոլորտ 1. Կրթութեան ոլորտի չափորոշիչները/օրէնսդրական պահանջները եւ դրանց կատարման համար նախատեսուած դպրոցներին յատկացուող ռեսուրսները չէն համապատասխանում կամ թափանցիկ չէն բաշխւում 2. Դպրոցի տնօրէնների հետ պայմանգրի կնքման վերաբերեալ երկու իրաւական ակտերի հակասութիւն 3. Մասնագէտների պակասը` յատկապէս հաշմանդամութիւն ունեցող երեխաների հետ աշխատող 4. Ներառական նախադպրոցական հաստատութիւններում բազմամասնագիտական թիմի բացակայութիւն առողջապահութեան ոլորտ 1. “առողջ ապրելակերպ” դասաւանդող որակեալ մասնագէտների եւ օժանդակ նութերի եւ դասագրքերի պակասը 2. Առողջապահութեան համակարգին տրամադրուող ֆինանսական միջոցների անբաւարար մակարդակ: Ելնելով միջազգային փորձից`առաջարկներ ֆինանսաւորման այլընտրանքային աղբիւրների վերաբերեալ: 3. Առանց դեղատոմսի դեղորայքի, մասնաւորապէս հակաբիոտիկների ազատ վաճառքը 4. Երեխաների զարգացման եւ վերականգնողական ծառայութիւնների ցածր հասանելիութիւնը Հայաստանում 5. Յատուկ առողջական, կրթական եւ սոցիալական կարիքներով երեխաների համապարփակ գնահատման ուղղուած ծառայութիւնների եւ վարման միասնական համակարգի բացակայութիւն 6. Երեխաների մօտ հիւանդութիւնների վաղ ախտորոշմանն ուղղուած ոչ մասսայական սկրինինգներ 7. Հհ-ում մանկական սնուցման ասպարէզում գործող օրէնսդրութիւնն անկատարութիւն 8. ՀՀ տարածքում վաճառուող սննդամթերքների որակի խնդիրներ 9. Երեխաների շրջանում հիւանդութիւնների կանխարգելմանն ուղղուած միջոցառումների պակաս
  -   Մամլո հաղորդագրություն