Ռոբոտաշինությամբ հետաքրքրվողներն ականատես կլինեն «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին և կմասնակցեն «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններին


Ռոբոտաշինությամբ հետաքրքրվողներն ականատես կլինեն «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին և կմասնակցեն «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններին

  • 16-12-2011 11:07:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գալիք հանգստյան օրերին ռոբոտաշինությամբ հետաքրքրվողներն ականատես կլինեն «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին եւ կմասնակցեն «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններին: Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:30-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի անցկացման վայրն է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (Հալաբյան 16): Մրցույթին ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել` զանգահարելով 010-54-88-81 /82/ կամ 091-65-34-99 հեռախոսահամարներով: «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցները նախագծել եւ պատրաստել են ռոբոտներ, որոնք խուզարկում են հողածածկ տեղանքը, գտնում թաղված ականները, նշում դրանց դիրքերը եւ ստեղծում հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Ռոբոտների չափսերը սահմանափակ են` 40սմ x 40սմ, իսկ քաշը` մինչեւ 10կգ: Մրցույթին մասնակցում են 5 թիմ` «Առնետ», «Միմ», «Ռեւոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Թիմերը կազմված են համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից եւ այլն: Հաղթողների համար սահմանված են հետեւյալ մրցանակները` առաջին տեղ` 400.000 դրամ, երկրորդ տեղ` 300.000 դրամ, երրորդ տեղ` 200.000 դրամ: Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն են` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, կարեւորելով ռոբոտաշինության վերականգնումն ու զարգացումը Հայաստանում եւ երիտասարդների ներգրավվածությունը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում, կկազմակերպի նաեւ «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններ: Դասախոսությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի 113W լսարանում: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2011թ. Հոկտեմբերի 1-ի դրությամբ նրանց թիվը հասել է 61-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպություններ են, որոնք, մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Հավելյալ Տեղեկությունների համար` Ռուզան Ապրեսյան ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org
  -   Մամլո հաղորդագրություն