Բակոյ Սահակեանը ստորագրել է մի շարք օրէնքներում լրացում եւ փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքներ


Բակոյ Սահակեանը ստորագրել է մի շարք օրէնքներում լրացում եւ փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքներ

  • 16-12-2011 12:19:25   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակոյ Սահակեանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է <<Պետական կենսաթոշակների մասին>>, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահի, Ազգային ժողովի պատգամաւորների, վարչապետի, կառավարութեան անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատաւորների կողմից իրենց պաշտօնէական պարտականութիւնները կատարելիս կամ դրանք կատարելու առնչութեամբ զոհուելու կամ աշխատունակութիւնը լրիւ կորցնելու դէպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանութեան մասին>>, <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելու մասին, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փրկարար ծառայութեան մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին, <<Դիւանագիտական ծառայութեան մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին օրէնքները:Այս մասին «ՆՏ»--ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն