Սիւնիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայեանը հրաժարական է ներկայացրել: Նա չի ստորագրում այն համաձայնագիրը, որով գիւղի 27 հա տարածքը յանձնւում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գիւղապետը վստահ է, որ այդ համաձայնագիրը կը դառնայ ամբողջ գիւղի հ


Սիւնիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայեանը հրաժարական է ներկայացրել: Նա չի ստորագրում այն համաձայնագիրը, որով գիւղի 27 հա տարածքը յանձնւում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գիւղապետը վստահ է, որ այդ համաձայնագիրը կը դառնայ ամբողջ գիւղի հ

  • 16-12-2011 12:49:33   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Սիւնիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայեանը հրաժարական է ներկայացրել: Նա չի ստորագրում այն համաձայնագիրը, որով գիւղի 27 հա տարածքը յանձնւում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գիւղապետը վստահ է, որ այդ համաձայնագիրը կը դառնայ ամբողջ գիւղի հարկադիր տարհանման պատճառ: Դեկտեմբերի 14-ին «Էկոլուրը» հաղորդագրութիւն էր տարածել, որ Սիւնիքի մարզի Քաջարան գիւղի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանին տարել էն ոստիկանութիւն, որտեղ նա մնացել է մի քանի ժամ եւ երեկոյեան ազատ արձակուել: Ռաֆիկ Աթայեանը www.hra.am –ին յայտնեց, որ ինքը ոչ թէ ոստիկանութիւնում է եղել, այլ` մարզպետարանում: «Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանութիւնները շատ խիստ ձեւով ճնշումներ էին գործադրում, որպէսզի էս ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրուի: Էս էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կեանքում կը ստորագրէի: Գրել եմ իմ հրաժարականը գիւղապետի պաշտօնից, այսօր էլ կը գնամ «հանրապետականէ կուսակցութիւնից հրաժարական կը գրէմ»,- հեռախօսով մեզ հաղորդեց Աթայեանը: Նա անուններ չնշեց, միայն ասաց, որ ճնշում գործադրողները «Իշխանութիւններից էին»: Ռաֆիկ Աթայեանը եւս մէկ անգամ յայտարարեց, որ ինքը չի հրաժարուելու Քաջարանի համար պայքարից: «Էս, որպէս գիւղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գիւղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին: Պատրաստ եմ մինչեւ վերջ արիւն թափել»,- ասում է Ռաֆիկ Աթայեանը: Յիշեցնենք, որ քաջարանցիները պայքար էն սկսել ընդդէմ ՀՀ Կառավարութեան 2011թ. ապրիլի 28-ի թիւ 627-ն որոշման, որով Սիւնիքի մարզի վարչական սահմաններում, այդ թւում` Քաջարանում, գիւղատնտեսական նշանակութեան հողերից 181,7 հա տարածք ճանաչուել է բացառիկ` հանրային գերակայ շահ: Քաջարանցիները ահազանգում էն, որ տարբեր սպառնալիքներով եւ ճնշումներով իշխանութիւններն ուզում էն ստիպել գիւղապետին ստորագրել համաձայնագիր, որով Քաջարանի հողերից 27 հա կը յանձնուի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գիւղապետը հրաժարւում է ստորագրել` յայտարարելով, որ դա կը դառնայ ամբողջ գիւղի հարկադիր տարհանման պատճառ: Մերի Ալեքսանեան Աղբիւրը` www.hra.am Ռ
  -   Մարդու իրաւունքներ