Սերժ Սարգսեանը մասնակցել է «Սայաթ-նովա-2» եւ «Մետաքս-»սկզբնական կազմակերպութիւնների ժողովին


Սերժ Սարգսեանը մասնակցել է «Սայաթ-նովա-2» եւ «Մետաքս-»սկզբնական կազմակերպութիւնների ժողովին

  • 16-12-2011 14:45:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետութեան նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպութեան «Սայաթ-նովա-2» եւ «Մետաքս-1»սկզբնական կազմակերպութիւնների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատուիրակների ընտրութեան հարցը: Ժողովը քուէարկութեան արդիւնքում Սերժ Սարգսեանին ընտրել է համագումարի պատուիրակ: Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել վստահութեան համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:Այսմասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն