Հոլիւուդեան հայ կինոգործիչների հաւաք Լոս Անջելեսում


Հոլիւուդեան հայ կինոգործիչների հաւաք Լոս Անջելեսում

  • 16-12-2011 14:51:45   | ԱՄՆ  |  Մշակոյթ
Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան նախաձեռնութեամբ կայացաւ Հոլիւուդեան հայ կինոգործիչների հաւաքը, որին ներկայ էին հոլիւուդեան յայտնի դերասաններ Մարկոյ Խանը, Քէն Դաւիդեանը, պրոդիւսերներ Վալերի Մըքքէֆրին, Կ'առլայ Կարապետեանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարեանը, «Արփա» միջազգային կինոփառատօնի հիմնադիր Սիլուիայ Մինասեանը եւ այլն: Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների կողմից 2011 թուականի ընթացքում արուած աշխատանքը, որը ներառում է անցնող տարուայ ընթացքում էկրան բարձրացած ֆիլմերը, հայ սցենարիստների նոր գործերը, ամերիկեան նախագծերին հայ դերասանների մասնակցութիւնը, միջազգային փառատօններում ունեցած յաջողութիւնները: Ինչպէս տեղեկացնում էն ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հաւաքի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը Սիլուիայ Մինասեանին յանձնեց ՀՀ Մշակոյթի նախարարութեան մեդալը, որին նա արժանացել է հայկական գետի անուամբ` Հոլիւուդեան չափանիշների միջազգային կինոփառատօն հիմնելու եւ հայաստանցի սկսնակ կինոգործիչների համար ճանապարհ հարթելու ջանքերի համար: Հոլիւուդեան հայ կինոգործիչների հաւաք Լոս Անջելեսում
  -   Մշակոյթ