Նաիրա Զոհրաբեանը Կանանց լիդէրութեան դպրոցի շրջանաւարտների հետ քննարկել է կանանց հիմնախնդիրներին վերաբերող հարցեր


Նաիրա Զոհրաբեանը Կանանց լիդէրութեան դպրոցի շրջանաւարտների հետ քննարկել է կանանց հիմնախնդիրներին վերաբերող հարցեր

  • 16-12-2011 16:41:55   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յունուարի 20-ին կը կայանան «Կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների ապահովման մասին» օրէնքի նախագծի վերաբերեալ խորհրդարանական լսումներ: Ազգային ժողովի Եւրոպական ինտէգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբեանն այս մասին յայտնեց Կանանց լիդէրութեան դպրոցի շրջանաւարտների հետ դեկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ: նայ կանանց հիմնախնդիրներով զբաղուող հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին հրաւիրեց մասնակցել լսումներին եւ առաջարկեց մշակել օրէնքի կիրարկմանը նպաստող սոցիալական երաշխիքների փաթեթ, ինչպէս նաեւ առաւել գործուն մեխանիզմներ: ինչպէս յայտնում էն ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուեցին կանանց հիմնախնդիրներին, այդ թւում` միջազգային կառոյցներում խորհրդարանական կանանց աշխատանքին, առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, վերաբերող մի շարք հարցեր: հանդիպման ընթացքում բարձրացուեցին նաեւ կանանց հանդէպ ընտանեկան բռնութեանը, երկրի ժողովրդագրական իրավիճակին, միգրացիայի խնդիրներին առնչուող հարցեր: Կարեւորուեց յատկապէս կարող ուժերի արտագաղթը կանխելու խնդիրը:
  -   Հասարակութիւն