Ռաշիդ Աղամալեանին շնորհուել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատուաւոր կոչում


Ռաշիդ Աղամալեանին շնորհուել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատուաւոր կոչում

  • 16-12-2011 16:52:46   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մշակոյթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզէ Ճարտարի մշակոյթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալեանին շնորհուել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատուաւոր կոչում: Նոյն օրը Նախագահ Բակոյ Սահակեանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատութեան խորհրդի եւ ԼՂՀ Գերագոյն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացութիւնները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագոյն դատարանի դատաւոր Զոյա Օհանեանի լիազօրութիւնները դադարեցնելու մասին: Նախագահը Սահակեանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատութեան խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` դատաւորների թեկնածուների եւ դատաւորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին: այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն