Աւանում նոր ջրագծի շնորհիւ կ'ապահովուի յուսալի ջրամատակարարում


Աւանում նոր ջրագծի շնորհիւ կ'ապահովուի յուսալի ջրամատակարարում

  • 16-12-2011 19:56:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Դեկտեմբերի 16-ին Աւան վարչական շրջանի Աճառեան փողոցի 2-րդ նրբանցքում աւարտւում էին նոր ջրագծի կառուցմանաշխատանքները: Վերջին դիտահորում տեղադրւում էր մէկ մեծ` ընդհանուր կարգաւորիչ փական եւ 3 փոքր` առանձին սպառողների համար նախատեսուած: Ինչպէս տեղեկացնում է «Երեւան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցութեան բաժինը, ըստ ընկերութեան Տեխնիկական տնօրինութեան Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմէն Մովսիսեանի, հին, տեխնիկապէս խիստ մաշուած ջրագծի փոխարէն կառուցուել է նորը` 460 երկարութեամբ եւ 220 մմ տրամագծով, որի շնորհիւ տուեալ տարածքում այսուհետ կ'ապահովուի յուսալի ջրամատակարարում: Աւելին, ընկերութեան կողմից վերջին տարիներին որդեգրած քաղաքականութեան համաձայն, այստեղ նոյնպէս վերանայւում է ջրամատակարարման կարգը: Մասնաւորապէս, ջրատարին զուգընթաց ամէնուր կառուցուել էն դիտահորեր, որտեղ տուեալ ջրատարից օգնուող հիմնարկ-ձեռնարկութիւնները պարտաւոր էն վերատեղադրել իրենց ջրաչափերը եւ փականները: Դա թոյլ է տալիս ինչպէս կարգաւորել ջրամատակարարումը, այնպէս էլ բարելաւուել սպառուող ջրի հաշուառումը: «Երեւան Ջուր» ՓԲԸ պատուերով շինարարութիւնն իրականացնող «Գաւաթ» ՍՊԸ գլխաւոր ճարտարագէտ Վազգէն Մանուկեանը հաւաստիացրել է, որ, չնայած ապամոնտաժուած խողովակից ջրի շարունակուող արտահոսքին, աշխատանքներն ընթանում էն ըստ ժամանակացոյցի: Արւում է հնարաւորինս արդէն այսօր երեկոյեան ստորեւ նշուած տարածքներում ջրամատակարարման վերականգնման համար. աւան-առինջ 1/19 հասցէ, Աճառեան 1-ին եւ 2-րդ նրբանցքներ, Աճառեան փողոցի 16-ից 48, Բաբաջանեան փողոցի 38, 39 հասցեներ եւ հարակից տարածքներ:
  -   Տնտեսութիւն