Ամերիկեան աջակցութիւնը Հայաստանին եւ Ղարաբաղին


Ամերիկեան աջակցութիւնը Հայաստանին եւ Ղարաբաղին

  • 21-12-2011 21:30:49   | Հայաստան  |  Քաղաքական
Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբեթ Չուլջեանն "Ազատութիւն" ռադիօկայանի հետ զրոյցում գնահատելով Հայաստանին գալիք տարի 40 միլիոն դոլարի աջակցութիւն ցուցաբերելու վերաբերեալ Միացեալ Նահանգների որոշումը` ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքին, որ մի շարք երկրների դէպքում յատկացումների չափը կրճատուել է: Մասնաւորապէս, Միացեալ Նահանգները 10 տոկոսով նուազեցրել է եւրոպական, եւրասիական եւ միջինասիական երկրների համար սահմանած գալիք տարուայ յատկացումները, ընդհանուր առմամբ` 626 միլիոն դոլարից աւելի գումարային արտայայտութեամբ: Հայաստանի պարագայում յատկացումների չափը նախորդ տարուայ համեմատ կը լինի նոյնը` 40 միլիոն դոլար: Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի խօսնակն ասաց. "Կարեւոր է, որ Ամերիկան շարունակի իր աջակցությւոնը Հայաստանին` նկատի ունենալով, որ Հայաստանը 1993 թուականից ի վեր կրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումները": Էլիզաբեթ Չուլջեանը նաեւ ասաց, որ Հայաստանի համար կարեւոր է "էկոնոմիկայի, ժողովրդավարութեան հզօրացման համար տրամադրուող գումարը": Նշենք, որ հայամէտ 30 կոնգրէսականներ մայիսին ակնկալում էին 60 միլիոն դոլար, սակայն այդ ակնկալիքները, փաստօրէն, չարդարացան: Չուլջեանը գնահատեց նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին յատկացուող ռազմական ծախսերի գումարի չափը. "Ադրբեջանին յատկացուող տնտեսական օժանդակութիւնը մօտաւորապէս 16,6 միլիոն է: Միայն ռազմական օժանդակութիւնն է, որ պէտք է հաւասարակշռուած լինի` 3,5 միլիոն դոլար: Նախագահն իր բիւջէի ներկայացման ժամանակ մտադիր էր Ադրբեջանին յատկացնել երկու անգամ աւելի գումար ռազմական վերապատրաստման համար, բայց Կոն•երսն ասել է, թէ` ոչ, պէտք է հաւասար լինի այդ գումարը, եւ մենք համաձայն ենք": Ինչ վերաբերում է Ղարաբաղի համար նախատեսուած գումարին, Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի խօսնակն ասաց, որ այդ ուղղութեամբ եւս հայկական կազմակերպութիւնն անելիք ունի գալիք տարուայ յատկացումների ապահովման նպատակով. "Ղարաբաղի գումարն անցեալում էլ Ամերիկան սովորաբար 2 միլիոն դոլար է տրամադրել, դա կենտրոնացած է եղել մարդասիրական օգնութեան համար": Ըստ Էլիզաբեթ Չուլջեանի, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը եւ հայ գաղութն ուզում էն ընդլայնել այդ աշխատանքները, որ "ոչ միայն մարդասիրական, այլ կառուցողական օժանդակութիւն գնա Ղարաբաղ":
  -   Քաղաքական