Դեսպան Յովհաննէս Մանուկեանը հանդիպեց Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ


Դեսպան Յովհաննէս Մանուկեանը հանդիպեց Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ

  • 24-05-2011 16:37:01   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանը հանդիպեց Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ եւ քննարկեց մշակութային ոլորտում համագործակցութեան մի շարք հարցեր: Անդրադառնալով Թբիլիսիի Պ. Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնի շէնքի նորոգմանը` Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարարը տեղեկացրեց դեսպանին, որ վրացական կողմը լուծել է ֆինանսական միջոցների հարցը եւ մօտ ժամանակներս կը սկսուեն նախագծային աշխատանքները, որոնց կը յաջորդեն նորոգման աշխատանքները: Քննարկուեց նաեւ վթարային վիճակում գտնուող Թբիլիսիի երկու չգործող հայկական` Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշէն եկեղեցիների նորոգման հարցը: Անդրադառնալով հայ-վրացական մշակութային կապերի, փոխճանաչողութեան գործընթացը ամրապնդելու խնդիրներին` դեսպանը նշեց հայկական եւ վրացական մտաւորականութեան ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտութիւնը: Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարարն ընդգծեց, որ այդպիսի հանդիպումները յատկապէս օգտակար կը լինեն երիտասարդ սերնդի համար:
  -   Քաղաքական