Տունը բնակիչներով է շէն


Տունը բնակիչներով է շէն

  • 24-05-2011 16:29:21   | Հայաստան  |  Յօդուածներ
Թորգոմայ Տուն. Ռամկավար Մամուլ Մայիս 24, 2011 Հայերիս ընկալման մէջ մեր երկիրը մեր տունն է, ու հէնց այդպէս էլ դարեր շարունակ կոչել ենք` Թորգոմայ Տուն: Թորգոմի մասին մեզ շատ տեղեկութիւններ չեն հասել: Ըստ Խորենացու` Նոյի որդին Եաբէթն է, թոռը` Գամերը, ծոռը` Թիրասը, ծոռնորդին Թորգոմը (տես Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն, ,հայաստանէ հրատ., Երեւան 1990թ., էջ 15է): Մեր անուանադիր Հայկը, ըստ նոյն աղբիւրի, որդին էր Թորգոմի: Իսկ Թորգոմը նոյնպէս անուանադիր է. ,յաբէթի նման` Թորգոմը եւս մեծագործ նահապետ, այսինքն` ցեղի առաջնորդ էր, թագաւոր, որի համար մեր ազգը կոչւում էր նաեւ Թորգոմէան ազգ, մեր երկիրը` Թորգոմայ Տունէ (տես Լեւոն Միրիջանէան, ,հայկէաններէ, Երեւան 2009թ., էջ 15): Համաշխարհային անուանուած ջրհեղեղից ու Նոյից յետոյ մեզ հասած պատմութէան մէջ, ի հարկէ, առասպելի եւ իրականութէան սահմանները եաճախ աննշմարելի են: Մէկ բանում կասկած չունենք. մենք ենք մշակել, ծաղկեցրել, երկիր դարձրել ամայի հողը ու ապրել մեր տանը: Սրա համար է, որ հեռւում տուն ունենալու զգացողութիւնը հայրենիքից դուրս ապրող հայերին չի լքում, քանի դեռ երակներում թէկուզ մէկ կաթիլ հայի արէան հոսք են զգում: Այսօր շէն է Թորգոմայ Տան մէկ հատուածը միայն, որ Հայաստանի Հանրապետութիւն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անունների ներքոյ է պահպանում մեր ինքնութէան ու մշակոյթի ծխացող օջախը, Ջաւախքն էլ մեր սեփական տան մէջ մեզ վարձով են տուել... Մեր տան մի մասը ,սեփականաշնորհուելէ ու շքեղ բնակարան է դարձել այստեղ ներխուժած եօխորտացող օտարների համար, մի մասն էլ վայրենացել է ու կարօտով սպասում է սիրող ու խնամող ձեռքերի: Այն դէպքում, երբ այդ ձեռքերը երկու երրորդով ուրիշի տունն են շէնացնում: Մեր տան մեծ մասը զաւթած թրքական պետութէան արտգործնախարարը Ամերիկայում ,խոստովանեցէ, թէ հայերը Թուրքիայիում աղիտալի վնասներ են կրել: Միայն թէ Դաւութօղլուն մոռացել է նշել, թէ երբ են նոյն այդ հայերը կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու: Մեզ համար այդ փոխհատուցումը նշանակում է ետ ստանալ Թորգոմայ Տան` այսօր օտարներով բնակեցուած ու այլափոխուած ,յարկաբաժիններըէ` աւերուածը հնարաւորինս ամոքելու եւ ամբողջացնելու համար մեր հայրենիքի բնակութէան տարածքը: Բնականաբար` թուրքերը պիտի ձգտեն այդ օրը յետաձգել, ինչքան կարող են: Ու մինչ մենք փորձում ենք մեր տան մէջ եւրոպացուց աւելի ,եւրոպացիէ երեւալ` իրականում շատ կարեւոր հարցերում մեզ դրսեւորելով ասիացուց աւելի ,ասիացիէ, մեր հակառակորդները ասիացիներին իրենց կողմն են գրաւում դաւանակից լինելու հիմքերով, եւրոպացիներին` ժողովրդավար դառնալու սին խոստումներով: Որ Թորգոմայ Տունը շատ պաշարումներ է տեսել, շատ անգամ է ասպատակը կամ թշնամին ներխուժել այնտեղ ու ժամանակաւոր բնակութիւն հաստատել, անհաշուելի գրոհներ է տեսել ու ետ մղել, թալանուել ու աւերուել, այս բոլորն արձանագրել է պատմութիւնը, մնացել է մեր յիշողութէան ծալքերում, հետքեր թողել մեր պատերի ներսում: Եւ նոյն Խորենացին, որ այդ պատմութիւնն սկսել է Նոյից ընդամէնը 5 պորտ հեռու ընկած Հայկով, իրեն եատուկ քննական եղանակով արծարծել է մեր տունը թէ՛ զօրացնող, թէ՛ նրա ապահովութիւնը վտանգող գործօնները, պատմել հայրենասէրների ու վախկոտ շահամոլներր մասին: Մեզնից 16 հարիւրամէակ առաջ է նա գրել իր նշանաւոր ողբը. ,ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հիւսիսային ազգերի մէջ վեհագոյնդ, որովհետեւ վերացան թագաւորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վդովուեց խաղաղութիւնը, արմատացաւ անկարգութիւնը, խախտուեց ուղղափառութիւնը, հիմնաւորուեց տգիտութէամբ չարափառութիւնըէ (տես Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն, ,հայաստանէ հրատ., Երեւան 1990թ., էջ 235է): Նոյն գրքում երեքուկէս էջ գրաւող ,ողբումէ Խորենացին այնպէս է նկարագրում հայութէանը ողբալի վիճակի հասցրած իրողութիւններն ու գործօնները, որ թւում է` Երկրագունդն իր պտոյտը պիտի շարունակի առանց Թորգոմայ Տան առկայութէան, առանց այն կառուցող ու շէնացնող հայութէան: Համարէայ 1600 տարի անց այդ տունը կ'այ ու մասամբ բնակեցուած է հայերով: Ճիշդ է, Խորենացու խօսքերն այսօրուայ համար էլ խիստ արդիական ու մտահոգիչ են, սակայն սա չի՞ նշանակում արդէօք, որ ցաւերից ու մտահոգութիւններից զերծ է նա, ով գոյութիւն չունի: ,Facebookէ սոցիալական ցանցում աչքիս դիպաւ մի մեկնաբանութիւն. ,հայ լինելը ծագում չէ (ես կ'ասէի` սոսկ ծագում չէ - Ա.Փ.), այլ դժուարին մասնագիտութիւն, որին պիտի տիրապետես մինչեւ վերջէ: Իսկ մասնագիտութէանը տիրապետելը չէ՞ որ ենթադրում է ջանք, կազմակերպուածութիւն, վարժութիւն, ուսումնասիրութիւններ, համագործակցութիւն, զոհողութիւններ... ո՞ր մէկը թուես: Այդքան կամք կ'ունենա՞նք, որ հայ լինելու մեր մասնագիտութէանը կատարելապէս տիրապետենք, ուրեմն կ'ապրի Թորգոմայ Տունը: Չունեցա՞նք` մեր տանը վերջնականապէս տէր կը դառնան կեղծ ու պատիր գործիչները, նրա զօրութիւնը խլող օտարները: ԱՐՄԷՆՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶԷԱՆ
  -   Յօդուածներ