Գիւղական բնակչութեան կենսամակարդակի բարելաւմանն ուղղուած գործընկերութիւն


Գիւղական բնակչութեան կենսամակարդակի բարելաւմանն ուղղուած գործընկերութիւն

  • 24-05-2011 12:51:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 24 մայիսի 2011թ. – Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը լրջօրէն խաթարեց Հայաստանի կայուն զարգացման ուղին` ազդելով քաղաքային եւ գիւղական բնակչութեան կենսամակարդակի վրայ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան 2009թ. տնային տնտեսութիւնների կենսամակարդակի ամբողջացուած հետազօտութեան գնահատականների` Հայաստանի գիւղական բնակավայրերում աղքատութեան մակարդակը կազմում է 34.9 տոկոս: Տաւուշի մարզում, որտեղ բնակչութեան գրեթէ 61 տոկոսը բնակւում է գիւղերում, գրանցուել է աղքատութեան ցուցանիշի առաւել արագ տեմպերով աճ` 35 տոկոս Աղքատութեան մակարդակը բարձր է գիւղական վայրերի այն տնային տնտեսութիւններում, որոնք ունեն փոքր հողակտորներ եւ դրանց օգտագործման սահմանափակ հնարաւորութիւններ: Հողային ռեսուրսների լիարժէք եւ արդիւնաւէտ օգտագործման հնարաւորութիւնների խթանումը գերակայ խնդիր է Հայաստանում Մակ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան եւ այլ ազգային եւ միջազգային գործընկերների համար: Դա էլ, իր հերթին, կը նպաստի տեղական արտադրանքի մրցունակութեան բարձրացմանը, ինստիտուցիոնալ կարողութիւնների հզօրացմանը եւ գիւղատնտեսական կօօպերատիւների ձեւաւորմանը: Նշուած խնդիրները հասցէագրելու նպատակով այսօր Հայաստանում Մակ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան եւ Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպութեան տնօրէն Մարգարիտա Յակոբեանը ստորագրեցին համաձայնագիր` համատեղելու իրենց կազմակերպչական ջանքերն ու միջոցները` ուղղուած Տաւուշի մարզի Ակնաղբիւր համայնքի բնակիչների կենսապայմանների բարելաւմանը եւ աղքատութեան նուազեցմանը: Համաձայնագրի շրջանակներում Մազծ-ի կողմից կը հիմնադրուեն 17 ջերմատներ, որոնք Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպութեան աջակցութեամբ կ'ապահովուեն կաթիլային ոռոգման հնարաւորութիւններով, շուկայական պահանջարկ ունեցող մշակաբոյսերի սածիլներով եւ մատչելի վարկային ռեսուրսներով: <<Զարգացման մարտահրաւէրներն ամբողջական եւ համալիր են, ուստի համագործակցային եւ գործընկերական մօտեցումներ են պահանջւում դրանք հասցէագրելու նպատակով: Տեղական, մարզային եւ ազգային մակարդակներում մեր ներկայութիւնը մեզ հնարաւորութիւն է ընձեռում երկարաժամկէտ կտրուածքով աջակցելու մարդկային զարգացմանը Հայաստանում: Օքսֆամ /ՄԲ/ Հայաստանի հետ կը համատեղենք մեր փորձագիտութիւնը, գիտելիքներն ու միջոցներն Ակնաղբիւր համայնքում աղքատութեան եւ սոցիալ-տնտեսական անհաւասարութիւնների կրճատման նպատակով, որը կը նպաստի Տաւուշի մարզի կայուն զարգացմանը եւ բնակչութեան կենսապայմանների բարելաւմանը>>,-ասաց Մակ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան: Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան <<Կայուն կենսաապահովման>> ծրագիրն աջակցում է գիւղական աղքատ համայնքներին կայուն գիւղատնտեսական արտադրութեան խթանման եւ շուկայական նոր կապերի զարգացման միջոցով` պաշտպանելով գիւղատնտեսութեան պետական քաղաքականութան շահերը, եւ ամրապնդելով բնական աղէտների ու կլիմայի փոփոխութիւնների նկատմամբ ֆերմերների վերականգնողական հնարաւորութիւնները: <<Ակնաղբիւր>> գիւղատնտեսական կօօպերատիւը հանդիսանում է Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան <<Կայուն կենսաապահովման>> ծրագրի շրջանակում Տաւուշի եւ Վայոց Ձորի մարզերի 10 համայնքներում ստեղծուած 10 գիւղատնտեսական կօօպերատիւներից մէկը: Առաջիկայ չորս տարիների ընթացքում ծրագիրը կ'ընդլայնուի եւ 30 գիւղական համայնքներում աջակցութիւն կը տրամադրուի աւելի քան 4000 շահառու ֆերմերների: Ակնաղբիւրի համայնքի թուով 32 գիւղացիական տնտեսութիւնների կօօպերատիւի անդամները կ'օգտուեն նաեւ Օքսֆամի կողմից ստեղծուած 156 մ3 ծաւալով եւ 50 տոննա տարողութեամբ սառնարանային տնտեսութիւնից: Տաւուշի եւ Վայոց Ձորի մարզերի 4 համայնքներում նոյնպէս կառուցուել են մրգերի հաւաքման եւ սառնարանային պահպանման կենտրոններ: <<Երկրի անհամաչափ զարգացման եւ գիւղական բնակավայրերում աղքատութեան եւ անհաւասարութեան նուազեցմանն ուղղուած խնդիրների լուծումը պահանջում է տարբեր դերակատարների ներգրաւուածութիւն, բարձր պատրաստակամութիւն եւ միջոցների արդիւնաւէտ օգտագործում, ինչպէս նաեւ համակարգուած եւ համալիր ջանքեր շօշափելի ազդեցութիւն ապահովելու նպատակով: Մեր երկարատեւ ներկայութիւնը Հայաստանում եւ Մազծ-ի հետ երկար տարիների գործընկերութիւնը դրա վառ օրինակն են: Միասին մենք կարող ենք անել աւելին ի շահ սոցիալապէս անապահով մարդկանց եւ երկրում աղքատութեան յաղթահարմանը տեւական լուծումներ առաջարկելու առումով>>,-ասաց Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպութեան տնօրէն Մարգարիտա Յակոբեանը: Մազծ-ն հիմնադրելու է 60 մ2 տարածքով ջերմատներ Ակնաղբիւր կօօպերատիւի 17 անդամներից իւրաքանչիւրի համար` 10 տոկոս համաֆինանսաւորման պայմանով, ինչը հնարաւորութիւն կը տայ գիւղացիական տնտեսութիւններին զբաղուել ջերմատնային բանջարեղէնի արտադրութեամբ: Ծրագրի իրականացման արդիւնքում համայնքը հնարաւորութիւն կը ստանայ բանջարեղէնի արտադրութիւնը տեղափոխել նաեւ վաղ գարուն եւ ուշ աշուն, բանջարեղէնի արտադրութեան ծաւալները գրեթէ կրկնակի կ'աւելանան, իսկ շահառու տնտեսութիւնների եկամուտները կ'աւելանան 20-30 տոկոսի չափով: Մազծ-ն ունի ջերմատների կառուցման եւ շահագործման, ինչպէս նաեւ գիւղատնտեսական կօօպերատիւների ստեղծման եւ գործունէութեան կազմակերպման յաջողուած փորձ (Տաւուշի մարզի Լուսաձոր համայնք): ### Մազծ-ն` Մակ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպութիւն է կոչուած աջակցելու փոփոխութիւններին` կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբիւրներին` մարդկանց կեանքը բարելաւելու նպատակով: Մազծ-ն գործում է 166 երկրներում` տուեալ երկրների գլոբալ եւ ազգային զարգացման մարտահրաւէրներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղուած: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապաւինում են Մազծ-ի աշխատակիցների եւ բազմաթիւ գործընկերների աջակցութեանը: Մազծ-ն hաստատուել է Հայաստանում 1993թ. եւ աջակցում է ՀՀ կառավարութեանը մինչ 2015թ. իր զարգացման առաջնահերթ ուղղութիւններին, ինչպէս նաեւ Հազարամեակի զարգացման նպատակներին հասնելուն: ### Օքսֆամը 14 կազմակերպութիւնների միջազգային կոնֆեդերացիայ է, որը հիմնադրուել է Օքսֆորդում 1942 թուականին եւ աշխատում է 98 երկրներում` փորձելով գտնել աղքատութեան եւ անարդարութեան երկարաժամկէտ լուծումներ: Օքսֆամն աշխատում է ուղղակիօրէն համայնքների հետ եւ փորձում է ազդեցութիւն գործել որոշում կայացնողների վրայ` ապահովելու աղքատ համայնքների կեանքի եւ կենսապայմանների բարելաւումը եւ նրանց վերաբերեալ որոշումների կայացման գործընթացում խօսքի իրենց իրաւունքը: Օքսֆամ ՄԲ Հայաստանը Հայաստանում աշխատում է 1994 թուականից ի վեր: Հիմնական առաքելութիւնն է` յաղթահարել աղքատութիւնը եւ մարդկային տառապանքը եւ տեւական փոփոխութիւններ մտցնել աղքատ մարդկանց կեանքում Հայաստանի գիւղական մարզերի աւելի քան 165 ամենահեռաւոր եւ մեկուսացուած համայնքներում:
  -   Մամլո հաղորդագրություն